Ամանորյա արձակուրդից «Ուրարտուն» կվերադառնա հունվարի 8-ին։ Այս մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը:
Թիմն ընթացիկ մրցաշրջանի գարնանային հատվածի նախապատրաստությունը կսկսի սեփական մարզաբազայում։ Այս ընթացքում «Ուրարտուն» պատրաստվում է 2 ստուգողական հանդիպում անցկացնել, որոնցից առաջինը կկայանա հունվարի 20-ին՝ ԲԿՄԱ-ի հետ։ Հանդիպման ժամի մասին կհայտնենք ավելի ուշ։
Հավելենք, որ թիմը նախատեսում է նաև արտասահմանյան հավաք անցկացնել։
Նախապատրաստական շրջանի ծրագրերի ու ստուգողական հանդիպումների մասին ավելի մանրամասն կտեղեկացնենք առաջիկայում։