f

Անկախ

ՌԴ Պետդումայի փոխխոսնակն ասել է, որ Ղազախստանում ամեն ինչ ընթանում է «նարնջագույն հեղափոխության» սցենարով


ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Բորիս Չերնիշովն ասել է, որ Ղազախստանում ամեն ինչ ընթանում է «նարնջագույն հեղափոխության» սցենարով։ Այս մասին հայտնում է URA.RU-ն։ Այսպես է նա մեկնաբանել Ղազախստանում գազի գնի թանկացման ֆոնին քաղաքացիների բողոքի ակցիաները։

«Նախ՝ մարդկանց տնտեսական նկատառումներով՝ այս դեպքում գազի թանկ գինը, հրապարակ հանելու պատճառ են գտնում։ Մարդիկ դուրս են գալիս փողոց, անցնում է մեկ-երկու ժամ և արդեն առաջնագծում քաղաքական կարգախոսներ ու կոչեր են»,- իր կարծիքն է հայտնել Չերնիշովը։

Նա հիշեցրել է, որ վերջերս Սանկտ Պետերբուրգում կայացել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ Փոխխոսնակի խոսքով՝ դա դուր չի եկել Արեւմուտքին:

«Իհարկե, Ղազախստանի ղեկավարների միասնությունը, Մոսկվայի հետ համագործակցության կուրսին հավատարիմ մնալը Լոնդոնի և Վաշինգտոնի տարածաշրջանային կոմիտեներին դուր չի գալիս։ Եվ այդ տղաները պարապ չեն նստում... Շարպի գործը կապրի»,- հավելել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել՝ կապված անցած գիշեր տեղի ունեցած անկարգությունների հետ։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։

«Քաղաքացիների անվտանգությանը լուրջ և անմիջական սպառնալիքի հետ կապված՝ հասարակական անվտանգությունն ապահովելու, օրինականությունն ու կարգը վերականգնելու, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու, Ալմաթիի մարզի սահմաններում արտակարգ դրություն սահմանել 2022 թվականի հունվարի 5-ի ժամը 12:30-ից մինչև 2022 թվականի հունվարի 19-ի ժամը 00:00-ն»,- ասված է փաստաթղթում։

Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել ցույցերի՝ բողոքելով հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ։

Տոկաևը հանձնարարել է ստեղծել հանձնաժողով՝ ուսումնասիրելու իրավիճակը, որը հունվարի 4-ին հայտարարել է, որ պատրաստ է կատարել ցուցարարների հիմնական պահանջը և նվազեցնել գազի գինը։ Սակայն բողոքի ակցիաները տարածվել են այլ քաղաքներում։ Ալմաթիում հունվարի 4-ին ցուցարարները բախումներ են կազմակերպել անվտանգության աշխատակիցների հետ, որոնք էլ ի պատասխան արցունքաբեր գազ և խլացուցիչ նռնակներ են կիրառել։

Իսկ մինչ այդ Ալմաթիի կենտրոնում կրկին ցուցարարներ են հավաքվում։ Սոցցանցերում հրապարակված տեսանյութերում երևում են մի խումբ երիտասարդներ, որոնցից մեկի ձեռքին հատուկ ջոկատի վահան է, որը, ամենայն հավանականությամբ, ցուցարարները գրավել են երեկվա բախումների ժամանակ։ Երթի մասնակիցներից ոմանք օգտագործում են հատուկ մեքենաներ, որոնք կարող են պատկանել նաև ուժայիններին։

Ռուսաստան Ղազախստան Պետդումա Բողոքի ցույցեր Աշխարհում

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին