f

Անկախ

Գերությունից լուրջ խնդիրներով վերադարձած զինծառայողը կրկին զինծառայության մեջ է․ ՊՆ-ն դրանում խնդիր չի տեսնում. ՀՔԱՎ


Ամռանը գերությունից վերադարձած Նարեկ Սիրունյանը առողջական ու հոգեբանական մի շարք խնդիրներով նորից զորակոչվել է. փաստացի նա մարմնի հինգ հատվածներում վիրավորում ունի։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

Հաղորդագրության մեջ ասվում է. «Ըստ ՀՔԱՎ դիմած հոր խոսքերի, բացի նրանից, որ հոգեպես դեռևս չի վերականգնվել, նա նաև չի կարողանում երկար ժամանակ կանգնած մնալ, չի կարողանում ազատ շարժել ձեռքերը։

Չնայած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի գրությունից հետո Ն․ Սիրունյանին հետազոտության են ենթարկել, բայց առողջական որևէ խնդիր չեն լուծել,  կրկին տեղափոխել են զորամաս, և շարունակում է զինծառայության մեջ գտնվել չլուծված առողջական խնդիրներով հանդերձ։

Նարեկ Սիրունյանը բանակ է զորակոչվել 2020 թ․ օգոստոսին, մասնակցել սեպտեմբերին սկսված պատերազմին և բազմաթիվ վիրավորումներով գերեվարվել է նոյեմբերի վերջին։ Գերությունից վերադարձել է 2021 թ․ հունիսին, և  դեկտեմբերին կրկին զորակոչել են։

Հոր ահազանգից հետո ՀՔԱՎ-ը 2021 թ․ դեկտեմբերի 12-ին դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ Ն․ Սիրունյանի ֆիզիկական և հոգեբանական արդյունավետ վերականգնումն ապահովելու հարցով։ ՀՔԱՎ-ը նաև տեղեկություններ է հայցել այն մասին, թե մինչ այդ պահը` ինչ բուժում և հոգեբանական աջակցություն է ստացել նախկին զինծառայողը։

ՊՆ-ից հայտնել են, որ մինչ կրկին զորակոչվելը՝ նա անցել է հոգեթերապիա, ապա ստացել 15-օրյա արձակուրդ, և պնդել են, որ զինծառայության մեջ էլ նա գտնվում է սպա-հոգեբանի հսկողության տակ։ Ինչ վերաբերում է ֆիզիկական առողջությանը՝ ՊՆ-ից հայտնել են, որ այդ մասով հետազոտությունների արդյունքում ստացիոնար բուժման անհրաժեշտություն չեն տեսել։

Այս պատասխանն ստանալուց հետո ՀՔԱՎ-ը երկրորդ անգամ է դիմել Պաշտպանության նախարարին։ Երկրորդ գրության մեջ ևս շեշտել ենք, որ Ն․ Սիրունյանը շարունակում է գանգատվել ֆիզիկական և հոգեբանական խնդիրներից, և ակնհայտ է, որ իրականացված գործողությունները լիարժեք ու թիրախային չեն եղել։ ՊՆ-ից դեռևս պատասխան չենք ստացել։

Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս խնդիրները համատարած են․ պատերազմի հետևանքով առաջացած հոգեբանական խնդիրներին դիմակայելու Կառավարության ծրագրով  իրականացված միջոցառումների ծավալը բավարար չէ, իսկ արդյունքները հեռու են ծրագրի հռչակած նպատակներից։

Այս մոտեցումը չի համապատասխանում նաև Զինված ուժերի բարեփոխումներին ու զարգացմանն ուղղված՝ Կառավարության հռչակած առաջնահերթություններին։

Ի վերջո, ինչքանո՞վ կարելի է արդյունավետ համարել պատերազմի և գերության հետևանքով առողջական, հոգեբանական խնդիրներ ունեցող մարդու կողմից զինվորական պարտականությունների կատարումը։ Արդյո՞ք պետության այս վերաբերմունքը կարող է համարվել հարգանքի ու պատասխանատվության դրսևորում նրա մարդկային արժանապատվության նկատմամբ։

ՀՔԱՎ Հայաստան հայ գերիներ

«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
Ավելին
Ավելին