Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտնել է, որ 20 հազար ավազակ հարձակվել է Ալմաթիի վրա։ Գրում է Gazeta.ru-ն:
«Չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչու պետությունը «քնեց» գրոհայինների քնած ստորաբաժանումների կողմից ահաբեկչական հարձակումների ընդհատակյա նախապատրաստությունների ժամանակ։ Միայն Ալմաթիի վրա հարձակվել են 20,000 ավազակներ»,- ասել է նա հեռուստատեսային ուղերձի ընացքում:
Նա հավելել է, որ քաղաքում ահաբեկիչների գործողությունների պատճառով հարյուրավոր խաղաղ բնակիչներ ու զինվորներ են վիրավորվել ու զոհվել։
Ալմաթայում մի քանի օր է, ինչ չեն հանդարտվում անկարգությունները։ Խռովարարները կարողացել են գրավել մի քանի վարչական շենքեր և օդանավակայանը։ Հունվարի 6-ից քաղաքում հակաահաբեկչական գործողություն է ընթանում, քաղաք են բերվել զինվորականներ, այդ թվում՝ ՀԱՊԿ կոնտինգենտը։ Անվտանգության ուժերը կարողացել են վերահսկողություն հաստատել օդանավակայանի վրա միայն երկու օր անց՝ հունվարի 7-ին։ Ալմաթայի փողոցներում կրակոցները չեն հանդարտվում.
Հունվարի 2-ին Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր են սկսվել։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ կառավարությունը որոշել է գազի սակագինը 60-ից դարձնել 120 տենգե։ Բողոքի ցույցերն արագ վերաճել են անկարգությունների ու ոստիկանության հետ բախումների։ Հունվարի 4-ին կառավարական հանձնաժողովը հայտարարեց գազի սակագինը 50 տենգեի իջեցնելու որոշման մասին։ Հունվարի 5-ի գիշերը երկրի նախագահը հայտարարեց երկրում վառելիքի և սննդամթերքի գների 180-օրյա պետական կարգավորման մասին։