f

Անկախ

Հետևություններ Ղազախստանի իրավիճակի և դրդապատճառների վերաբերյալ


«Ղազախ գործընկերների, մի շարք փորձագետների հետ զրույցներից և տասյակ վերլուծական տեքստեր ընթերցելուց հետո մի քանի հետևութուններով կիսվեմ այս պահին Ղազախստանում իրավիճակի, դրա պատճառների մասին»,- գրում է քաղաքական մեկնաբան Արշալույս Մղդեսյանն իր ֆեյսբուքյան էջում:

1. Հունվարի 2-ին Ղազախստանի մի շարք քաղաքաներում իսկապես սոցիալական բունտ էր՝ պայմանավորված հեղուկ գազի գնի շեշտակի բարձրացմամբ։ Իհարկե, խորքում քաղաքական դոժգոհություններն էին, առանց դրա անհնար է, երբ երկրում հաստատված է քաղաքական մենաշնորհ, իսկ տնտեսությունում գերիշխում է քաղաքական կլաններին մոտ կանգնած օլիգարխիան։

2. Սոցիալական բունտին պետությունը փորձեց պատասխանել շատ օպերատիվ` սոցիլական մեխազնիմներով, բայց բողոքն արդեն մտել էր քաղաքական ֆազա։ Շատ արագ այն վերաճեց քաղաքական էլիտաների պառակտման, որից էլ սկսեց ամենահետաքրքիրը։

3. Շատ օպերատիվ փողոց դուրս եկան զինված մարդիկ, որոնք հենց Ղազախստանում էին «բուծված», ոչ թե դրսից ներմուծված։ Դա տեղի ունեցավ հունվարի 5-ին, հիշեք էս ամսաթիվը, շատ կարևոր ու բեկումնային է այդ երկրի ու դրա քաղաքական համակարգի համար։ Նախագահն ընդունեց կառավարության հրաժարականը, իշխանությունից գոնե ֆորմալ հեռացվեց Նազարբաևը։ Տոկաևը դարձավ Անվտանգության խորհրդի ղեկավարը, փոխեց ուժայիններին՝ իր ձեռքում կենտրոնացնելով իշխանությունն ամբողջությամբ։

4. Արդեն հունվարի 5-ին սոցիալական բունտը վերաճեց ռազմական հակամարտության։ Հետաքրքիր է նաև վայրը, աշխարհագրությունը։ Ինչո՞ւ հենց Ալամաթայում, որտեղ ուժեղ է հենց Նազարբաևի կլանն իր սատելիտներով։ Ինչպես ստացվեց, որ զինված «ցուցարարները» հեշտությամբ գրավեցին տեղական իշխանության մարմինների շենքերը, և որ ամենահետաքրքիրն է՝ ղազախական ԱԱԾ-ի շենքը։ Կարծիք կա, որ դրանք կամ վերջերս հեռացված ուժայիններ են, կամ գործող, որոնց այդ շենքերում ընդունել են որպես յուրայինների և առանց դիմադրության «հանձնվել»։

5. Ի դեպ Ղազախստանի ԱԱԾ-ի տնօրենը Նազարբաևին հավատարիմ կադրն էր, իսկ փոխտնօրենը՝ նույն Նազարբաևի զարմիկն էր, որը դեռևս չհաստատված լուրերով ձերբակալվել է։ Պարզ է չէ՞, էս պայմաններում ԱԱԾ-ն իրականում ում վերահսկողության տակ էր։ Ու այստեղից հարց է ծագում` ինչպե՞ս առանց դիմադրության ցուցարարները գրավեցին Ալամաթայի ԱԱԾ-ի շենքը։ Պատահական չէ, որ Տոկաևն առաջին հերթին փոխեց ուժայիններին, այդ թվում ԱԱԾ-ում։

6. Մի գործընթացը փոխարինվեց մյուսով, որից փորձեց օգտվել իշխանությունը։ Նախ ցուցադրեց ամբողջ մղձավանջը, որ իրականացրեցին զինված խմբերը, որից հետո անգամ մյուս շրջաններում հրապարակներից հեռացան խաղաղ ցուցարարները՝ փաստացի հակաահաբեկչական գործողություն սկսելու մանդատ տալով Տոկաևին։ Զարմանալիորեն փողոցի «մաքրումը» համընկավ իշխանական կաբինետներում տեղի ունեցող «զաչիստկայի» հետ։ Իշխանության տրանզիտը կարծես մոտենում է ավարտին։

7. Ուշադրություն դարձրեք նաև Տոկաևի ու ՆԳՆ-ի հայտարարությունների ռադիկալիզացիային։ Եթե հունվարի 2-ին, երբ սոցիալական բունտ էր, իշխանությունն առաջարկում էր երկխոսություն, այժմ հայտարարում է «ահաբեկչներին ոչնչացնելու մասին»։ Նման հայտարարություններ արվում են երկու դեպքում։ Առաջին, երբ իսկապես գործ ունեն ահաբեկչական տարրերի հետ։ Երկրորդ, երբ գիտեն դիմացինին ու ոչնչացումը նրանցից ազատվելու միակ ձևն է։ Որևէ ոչնչացված ահաբկչի ինքության մասին որևէ բան ասվե՞լ է, որտեղի՞ց են, ի՞նչ կենտրոններից ղեկավարվել, ստացել խնդիրներ և կատարել դրանք։ Ես չեմ տեսել։

8. ՀԱՊԿ-ի զորքերի մասին։ Այստեղ ևս կարևոր է ժամանակագրությունը։ Դեռևս հունվարի 5-ի առավոտյան ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հայտարարում էր, որ Ղախազատանում ինքնուրույն կարող են կարգավորել ներքին խնդիրները։ Նույն օրը երեկոյան, արդեն փաստացի որոշում կայացվեց զորք ուղարկել Ղազախստան։ Հենց այդ օրը փողոց դուրս եկան զինված, փողոցային մարտերի համար պատրաստված զինված «ցուցարարները»։

Աշխարհում Ղազախստան Արշալույս Մղդեսյան ֆեյսբուքյան գրառում

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին