f

Անկախ

Աշխատակիցների մի մասը այլ հիվանդանոցում աշխատանքի կտեղափոխվի, չեմ կարող ասել՝ որ մասը. Նորքի ինֆեկցիոնի փոխտնօրեն


Առողջապահության նախարարությունն ու Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրինությունը քննարկումներ են անում, որ ինֆեկցիոն հիվանդանոցի բաժանմունք բացվի այլ հիվանդանոցում եւ կոլեկտիվի մի մասը, չեմ կարող ասել՝ որքան մասը, տեղափոխվելու է այնտեղ աշխատելու: Այս մասին, այսօր՝ հունվարի 10-ին, Ինֆեկցիոն կենտրոնի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրեն Աշոտ Սարգսյանը:

«Դա կարող է լինել Մալաթիայում կամ Մասիվում, հիվանդանոցներից մեկում: Մինչեւ որ շենքը վերապրոֆիլավորվի և վերադառնանք էլի բնականոն ընթացքով աշխատենք:

Եթե թեկուզ ժամանակավոր գնում են այլ հիվանդանոցում աշխատելու, իրենք արդեն այդ հիվանդանոցի աշխատակից պետք է լինեն, ոչ թե Ինֆեկցիոն հիվանդանոցի, դրա համար այդ պրոցեսը գնում է: Քանի որ վերջնական հստակ որոշում չկա, մենք չենք կարող իրենք ասել՝ գիտեք, դուք այստեղից դուրս եք գալու, գնալու ենք այնտեղ աշխատելու»,-ասաց նա:

Աշխատակիցների հարցին, թե այդ դեպքում ինչու են իրենց ստիպում ազատվել իրենց դիմումի համաձայն, փոխտնօրենը պատասխանեց, որ այդ հարցը կճշտի իրավաբանի հետ, ինքը տեղյակ չէ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Նորք մասնաճյուղի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում կենտրոնի դիմաց: Բանն այն է, որ դեկտեմբերի 30-ին այս հիվանդանոցի 80 աշխատակիցների տեղեկացրել են, որ հունվարի 15-ից ազատվելու են աշխատանքից:

Կենտրոնի աշխատակիցները նշում են, որ դեկտեմբերի 30-ին ժողովի են հրավիրել եւ ասել՝ ազատման դիմում գրեք: Խոսքը մայրապետների ու բուժքույրերի մասին է:

Հայաստան ՀՀ Առողջապահության նախարարություն «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին