f

Անկախ

Տոկաևը կրկին երախտագիտություն է հայտնել ՀԱՊԿ երկրների ղեկավարներին՝ իր իշխանությունը պահպանելու համար


Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունները պետական ​​հեղաշրջման փորձ էին։ Այս մասին ՀԱՊԿ երկրների ղեկավարների արտահերթ գագաթնաժողովում հայտարարել է Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը։

Նա հայտնել է, որ անկարգությունները երկար ժամանակ նախապատրաստվել են։ Նրա խոսքով՝ Ղազախստանում անկարգությունների ալիքն առաջացել է «մեկ հրամանով»։ 

Նշելով, որ բնակչության դժգոհության պատճառը գազի թանկացումն է՝ Տոկաեւը, այնուամենայնիվ, ցուցարարներին անվանել է ավազակներ եւ հայտարարել բողոքի ակցիաներում ահաբեկիչների ենթադրյալ առկայության մասին։ Նա նաեւ նշել է, որ Ղազախստանում զոհվել է 16 իրավապահ։

Բացի այդ, նա հայտարարել է Ղազախստանում անկարգություններին «ահաբեկիչների», այդ թվում՝ օտարերկրյա մարտիկների անմիջական մասնակցության մասին։ Նա ընդգծել է, որ Ղազախստանն ավելի ուշ աշխարհին կներկայացնի ահաբեկչական ագրեսիայի նախապատրաստման ապացույցներ։

Նրա խոսքով՝ Ղազախստանում սահմանադրական կարգը վերականգնվել է։ Տոկաեւը հայտնել է, որ հունվարի 11-ին առաջարկներ կանի կառավարության նոր կազմի հարցով։

Տոկաեւը նշել է, որ հունվարին ճգնաժամը դարձել է ամենամեծը հանրապետությունում երկրի անկախության ողջ պատմության ընթացքում։ «Հունվարին մի քանի օր շարունակ Ղազախստանն անցել է լայնածավալ ճգնաժամի միջով։ Դա դարձել է ամենադժվարը անկախության ողջ երեսնամյա պատմության մեջ»,-ասել է Տոկաեւը։ Նրա խոսքով՝ Ղազախստանում քաղաքական պահանջները լսվել եւ կատարվել են։

Տոկաեւն ընդգծել է, որ ՀԱՊԿ բոլոր երկրները հանդես են եկել որպես միասնական ճակատ՝ օգնելու Ղազախստանին, ՀԱՊԿ-ը ցույց է տվել իր պահանջվածությունն ու արդյունավետությունը։ Նա նաեւ շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ՀԱՊԿ-ին ուղղված երկրի կոչին արագ արձագանքելու համար, շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ստեղծված իրավիճակի կարգավորման գործում ցուցաբերած օգնության եւ մշտական ​​կապի մեջ լինելու համար։

ՀԱՊԿ հանդիպման ժամանակ Տոկաեւն առաջարկել է օպտիմալացնել ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու ժամկետները։

Հայաստան Տոկաև ՀԱՊԿ

Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք
ՀԱԵ Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ. ժողովուրդը կասի իր խոսքը
Բագրատ սրբազանի խոսքերը Երևանի ճանապարհին,տեսանյութ
Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Ժողովրդական երթը Հայաստանի թուրքացման դեմ է. Գառնիկ Դանիելյան
ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ավելին
Ավելին