f

Անկախ

Ոչ մեկս դրսում չենք մնում, կաշխատենք մինչև հունվարի 30-ը, հետո կտեղավորեն այլ աշխատանքի կամ նոր մասնաշենք կտրամադրեն․ «Նորք» ինֆեկցիոն կենտրոնի աշխատակից


Դեռ քննարկվում է մեր աշխատանքի հարցը, մեզ անպայման տեղավորելու են աշխատանքի կամ ինչ-որ նոր մասնաշենք են տրամադրելու։ Այս մասին  լրագրողների հետ զրույցում ասաց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Նորք մասնաճյուղի աշխատակիցներից մեկը՝ ներկայացնելով կենտրոնի տնօրենի հետ կայացած փակ հանդիպման մանրամասները։

«Այսօր պետք է գնան Առողջապահության նախարարություն՝ որոշելու մեր հետագա անելիքները։ Մեզ ասել են, որ պետք է շարունակենք աշխատել, մինչև տեղի հարցը քննարկվի։ Ոչ մեկս դրսում չենք լինելու, բոլորս մինչև հունվարի 30-ը աշխատելու ենք»,-ասաց նա։

Աշխատակիցը նշեց՝ մինչ օրս չեն ճանաչել տնօրենին, շփվել են փոխտնօրենների հետ, իսկ այսօր տնօրենը նշել է, որ բոլոր հարցերով իրեն դիմեն։ Ըստ աշխատակցի՝ կենտրոնի ղեկավարը տեղյակ է եղել կատարվողից, բայց իրեն այլ կերպ են ներկայացրել։ «Տնօրենն այսօր ներկայանալու է Առողջապահության նախարարություն՝ մեր հարցերով, աշխատակիցները տեղափոխվելու են մյուս հիմնարկություն, որը կտրամադրի նախարարությունը»,-ասաց նա։

Հիշեցնենք՝ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Նորք մասնաճյուղի մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր բողոքի ակցիա էին իրականացնում կենտրոնի դիմաց՝ նշելով, որ դեկտեմբերի 30-ին ժողով են հրավիրել, անուններ թվարկել ու իրենց ազատել աշխատանքից։ Ըստ ակցիայի մասնակիցների՝ իրենց որևէ աշխատանքային թերացում չէին ներկայացրել՝ աշխատանքից ազատելու համար, միայն հորդորել էին փաստաթղթեր ստորագրել, թե ազատվում են սեփական դիմումների համաձայն։

Հայաստան Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց

ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (ուղիղ)
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազանը հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի. Գևորգ Դանիելյան
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Ամբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հիշենք, որ սկզբից պետք է սկսենք. Տարոն Սիմոնյան
Այս շարժումը ո´չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք․ Բագրատ Սրբազան
Խոշոր հրդեհ՝ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում կատարվել է դերերի հստակեցում
Չնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց Նոր Նորք վարչական շրջանում (վիդեո)
Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են. գյուղացիները հուսահատված են. Կիրանցի բնակիչ
Գորիսի մանկապարտեզներից մեկից 240 տոննա ջուր են հեռացրել
Դեղատան փողոցում երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել
Պետքարտուղարությունն առանց մեկնաբանության է թողել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում
«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Նիկոլեանը մանաւանդ փափաքում է որ որեւէ ճանապարհորդող կամ սահման անցնող մեր Սուրբ Եկեղեցու հոգեւորական իրեն այցելի
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Ավելին
Ավելին