Ելույթ ունենալով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության արտահերթ նիստում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ լարվածությունը չի նվազում կազմակերպության պատասխանատվության գոտում, և անդամ երկրները շարունակում են բախվել նոր սպառնալիքների։
«Ղազախստանում ստեղծված ներկա իրավիճակը մտահոգություն է առաջացնում՝ կապված միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ներգրավվածության մասին տեղեկատվության հետ։ Ոչ վաղ անցյալում մենք ինքներս բախվել ենք մեր տարածաշրջանում օտարերկրյա ահաբեկիչների ի հայտ գալուն», - ասել է Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առանցքային առաջնահերթություններից է Կազմակերպության ճգնաժամային արձագանքման մեխանիզմների ուժեղացումը։