Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները բեկումնային փուլ դարձավ ՀԱՊԿ զարգացման գործում: Այս մասին ՀԱՊԿ ղեկավարների առցանց գագաթնաժողովի ժամանակ ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:
«Գործնականում տեղի ունեցած իրադարձությունները բեկումնային պահ դարձան կազմակերպության զարգացման գործում, որը նոր որակ է փեռք բերել որպես միջազգային ինստիտուտ»,- հայտարարել է Տոկաևը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ:
Տոկաևը հավելել է, որ ՀԱՊԿ բոլոր երկրները միասնական ճակատով են հանդես եկել Ղազախստանին օգնության հասնելու համար, ՀԱՊԿ-ն ցույց է տվել իր պահանջվածությունը և արդյունավետությունը: Տոկաևի խոսքով՝ ՀԱՊԿ առաքելությունը Ղազախստանում օգտակար է եղել: