Նժդեհ Հովսեփյանն ազատվել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մամուլի քարտուղարի պաշտոնից։ Այս որոշումը կայացրել է ինքը՝ Համբարձում Մաթևոսյանը։
Նրա մեկ այլ որոշմամբ Լուսինե Մարտիրոսյանը նշանակվել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մամուլի քարտուղար։
Հիշեցնենք, որ Նժդեհ Հովսեփյանը 2021 թվականի հունվարի 12-ին նշանակվել էր արդեն նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ. Հովսեփյանը Սուրեն Պապիկյանի մամուլի քարտուղարն էր, երբ վերջինս փոխվարչապետ էր։
Լուսինե Մարտիրոսյանը եղել է Արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը: