f

Անկախ

ՔՊ–ի ներկայացուցիչը շարունակում է հասարակությանը պառակտել. իրավապաշտպանը՝ «ոչ լիարժեք քրիստոնյա» ձևակերպման մասին


Այդ ուժի ներկայացուցիչը շարունակում է մեր հասարակությանը պառակտելու գործընթացը, հիմա էլ պարզվում է՝ սեւ ու սպիտակներից, նախկիններից ու ներկաներից բացի կան նաեւ լիարժեք եւ ոչ լիարժեք քրիստոնյաներ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն ՝ անդրադառնալով Վարդենիսի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նաիրա Մանուչարյանի հայտարարությանը, թե Վարդենիսի տարածաշրջանում նախկին սովետական Ադրբեջանից փախստականներ կան, որոնք Հայաստան են եկել որպես ոչ լիարժեք քրիստոնյաներ։

«Յուրաքանչյուր քրիստոնյա «ոչ լիարժեք քրիստոնյա» արտահայտությունը պետք է թույլ տա զուտ իր անձի նկատմամբ, դա նորմ է, այսինքն՝ որեւէ մեկը չի կարող  դատել այլոց եւ ասել, որ նա ոչ լիարժեք քրիստոնյա է։ Ես մերժելի եմ համարում այդպիսի հայտարարությունները եւ սա համարում եմ իր  քաղաքական ուժի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հայտարարության շարունակությունը, երբ ինքն իրեն համեմատեց Հիսուս Քրիստոսի հետ»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։

Իրավապաշտպանը իշխող ուժի ներկայացուցչի այդ արտահայտությունը դիտարկում է նաեւ մարդասիրական տեսանկյունից եւ դատապարտում այն։

«Այն որ մինչեւ այսօր այդ շրջանի բնակիչները չեն ընկալել այդ անձանց որպես ցեղասպանությունից մազապուրզ եղած անձանց՝ խոսում է այն մասին, որ ի սկզբանե այդտեղ եղել է նման վերաբերմունք այդ պետության մեջ ծնված եւ այդ պետության մեջ հայ լինելու համար տուժած անձանց նկատմամբ, որն էլ սկիզբ է դրել այս պառակտմանը։ Շուտով լրանալու է Բաքվի ջարդերի 34–րդ տարին, որտեղ ցեղասպանական գործողություններ են եղել, վախենամ, որ նման արտահայտությունները շարունակում են սեպ խրել մեկ ազգի տարբեր ներկայացուցիչների միջեւ, սա դատապարտելի է»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։

Նշենք՝ հունվարի 3–ին, Վարդենիսի համայնքապետարանում ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նաիրա Մանուչարյանը խոսելով համայնքապետի ընտրություններից, հայտարարել էր նաեւ.

«Մեր բոլոր գյուղերում 30 տարի առաջ մարդիկ մազապուրծ եկել են այնպիսի պետությունից, որն ունի մահմեդական կրոն եւ եկել են, բնականաբար,  ոչ էդպես լիարժեք քրիստոնյաներ, ու պատկերացնում եք՝ 30 տարի ոչ մի եկեղեցի,  գյուղ կա, որ նույնիսկ ոչ մի խաչքար չկա, այսինքն նրանց հոգեւոր կյանքը ջնջված է»։

Հայաստան Լարիսա Ալավերդյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին