ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հնարավոր է արդյունավետ երկխոսություն վարել։ РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին նա լրագրողներին ասել է Ռուսաստան-ՆԱՏՕ հանդիպման նախօրեին; գրում է Gazeta.ru-ն:
Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ն փորձում է կանխել ռազմական հակամարտությունը եւ պատրաստ է լսել Ռուսաստանի մտահոգությունները։
«Ես նախկինում բանակցել եմ Ռուսաստանի հետ վարչապետի պաշտոնում, ինչ-որ բան ինձ հուշում է, որ Ռուսաստանի հետ կարելի է բանակցել, մենք դա տեսնում ենք ՆԱՏՕ-ի հետ տարբեր ոլորտներում շփումներում»,- ասել է նա։
Միաժամանակ, Ստոլթենբերգը կարծում է, որ Ռուսաստանը կարող է ցանկանալ «ուժ կիրառել» և գնալ կոնֆլիկտային ճանապարհով։