f

Անկախ

ԲԴԽ-ի որոշմամբ՝ խախտում եղել է. հրապարակված մի դրույթը մեզ համար ընդունելի չէ. Նաշխքարյանի ներկայացուցիչ


Բարձրագույն դատական խորհուրդը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման մեջ նշել է, որ խախտում եղել է, բայց այն իր բնույթով այնպիսին չէ, որ հեղինակազրկած լինի դատական իշխանությանը։ Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, ԲԴԽ-ի բակում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Նախշքարյանի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը։

«Զարուհի Նախշքարյանը շարունակում է պաշտոնավարել որպես դատավոր, նա օբյեկտիվ չափանիշներով բավական մեծ հեղինակություն ունի մասնագիտական հանրության մեջ։ Եզրափակիչ մասը մեզ բավարարեց, բայց Ջհանգիրյանը հրապարակեց մի դրույթ, որը մեզ համար այնքան էլ ընդունելի չէ»,- նշեց նա։

Նախշքարյանի մյուս ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն էլ նշեց, որ ի սկզբանե Նախշքարյանի արարքում որեւէ խախտման անգամ ձեւական հատկանիշներ առկա չեն եղել. «Իրականացրել է արդարադատություն, դրա շրջանակներում տվել է փաստերի եւ ապացույցների մեկնաբանություն, որը դատավորների բացառիկության տիրույթում է, եւ որեւէ քաղաքացի կամ պաշտոնատար անձ իր գնահատականներով կասկածի տակ դնել դատարանի գնահատականը։ Եթե անգամ այդ փուլերում տեղի են ունենում սխալներ, ինչն այս դեպքում բնավ տեղի չի ունեցել, դրա համար տեղ են գտնում Վերաքննիչ, Վճռաբեկ դատարաններ։ Երբեւիցե այդ հատկանիշներով դատարանի գործունեությանը չեն կարող միջամտել։ Սա դատական իշխանության հարց է»։

Հիշեցնենք, որ դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանի հաղորդման հիման վրա։ Խոսքը լրագրող Թագուհի Ասլանյանն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի գործով կայացված որոշման մասին է։ Դատարանը Ստյոպա Սաֆարյանին պարտավորեցրել էր ներողություն խնդրել լրագրողից եւ վճարել 600 հազար ՀՀ դրամի չափով փոխհատուցում։    

Ավելի վաղ ԲԴԽ-ն Նախշքարյանի վերաբերյալ մեկ այլ որոշում էր կայացրել, որով դատավորի նկատմամբ խիստ նկատողություն էր հայտարարվել։

Հայաստան Ռուբեն Մելիքյան

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին