f

Անկախ

Իմ ցանկությունն այն կլինի, որ նախարարը ոչ թե քանակության վրա դնի շեշտը, այլ հիմնավորվածության. դատավոր Նախշքարյան


Իմ ցանկությունն այն կլինի, որ այսուհետ Արդարադատության նախարարությունն ավելի մեծ ջանք գործադրի հիմնավորվածության տեսանկյունից կարգապահական վարույթներ հարուցելիս. ոչ թե քանակության վրա դնի շեշտը, այլ հիմնավորվածության։ Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, ԲԴԽ-ի բակում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը։

Նշենք, որ քիչ առաջ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ հունվարի 10-ին, մերժել է դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Արդարադատության նախարարի ներկայացրած միջնորդությունը։

«Ինձ համար կանխատեսելի չէր ԲԴԽ-ի որոշումը։ Ես բոլոր դեպքերում պատրաստ էի ամեն արդյունքի. կարող էր բավարարվել, կարող էր մերժվել։ Շատ լավ է, որ այսպիսի որոշում կայացվեց եւ կայացվեց միաձայն։ Չի կարող ինքնանպատակ լինել՝ իրեն դուր չեկող անձանց հեռացնելը համակարգից։ Ես լիահույս եմ, որ մեր դատական իշխանության ներկայացուցիչները տեսնելով այս վարույթը, այնուամենայնիվ կլցվեն համոզմունքով եւ այլեւս չեն հիասթափվի, համարձակ կլինեն»,- ասաց դատավորը։

Անդրադառնալով առաջիկայում սպասվող Դատավորների ընդհանուր ժողովին, եւ այն հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի այդ  ժողովից, Նախշքարյանն ասաց.

«Կապրենք, կտեսնենք։ Գիտեմ, որ նշանակված է ընդհանուր ժողով ակադեմիայի խորհրդի երկու անդամների ընտրության օրակարգով, որից հետո տեղի կունենա միության ժողով, որում կքննարկվի միության նախագահի եւ երկու տեղակալների հարցերը։ Ես արդեն հայտարարել եմ, որ աջակցելու եմ Ալեքսանդր Ազարյանի թեկնածությանը»։

Հիշեցնենք, որ դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանի հաղորդման հիման վրա։ Խոսքը լրագրող Թագուհի Ասլանյանն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի գործով կայացված որոշման մասին է։ Դատարանը Ստյոպա Սաֆարյանին պարտավորեցրել էր ներողություն խնդրել լրագրողից եւ վճարել 600 հազար ՀՀ դրամի չափով փոխհատուցում։    

Ավելի վաղ ԲԴԽ-ն Նախշքարյանի վերաբերյալ մեկ այլ որոշում էր կայացրել, որով դատավորի նկատմամբ խիստ նկատողություն էր հայտարարվել։

Հայաստան Զարուհի Նախշքարյան ԲԴԽ

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին