Առողջապահության համաշխարհային կազմակերպության հատուկ բանագնաց Դեյվիդ Նաբարոն հայտարարել է, որ առաջիկա երեք ամիսների ընթացքում իրավիճակը համաշխարհային առողջապահության ոլորտում կորոնավիրուսի պատճառով բարդ կմնա։ Գրում է Gazeta.ru-ն:
«Ես վախենում եմ, որ մենք մարաթոնյան տարածություն ենք վազում, բայց չենք կարող ասել, որ արդեն մոտենում ենք ավարտին», - Sky News հեռուստաալիքը մեջբերում է նրա խոսքերը։
Մինչդեռ նա նշել է, որ համաճարակի ավարտը հեռու չէ։
«Նախքան դրան հասնելը, մենք կբախվենք դեպքերի ևս մի քանի աճի», - ասել է Նաբարոն:
Նրա կարծիքով՝ «դժվար է լինելու առնվազն առաջիկա երեք ամիսների ընթացքում»։
Բժշկական գիտությունների դոկտոր, իմունոլոգ, հատկապես վտանգավոր վարակների մասնագետ Վլադիսլավ Ժեմչուգովը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանին տված հարցազրույցում մեկնաբանել է կորոնավիրուսի նոր շտամների առաջացման մասին հաղորդումները։