f

Անկախ

Ռեկորդային՝ 7,2% գնաճը 2021 թվականի ընթացքում


Ի հեճուկս կենտրոնական բանկի կանխատեսումների գնաճը շարունակվեց նաև 2021 թվականի ամբողջ չորրորդ եռամյսակի ընթացքում, արդյունքում՝ 2021 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ապրանքների գնաճը կազմեց 7,2%(2011թ․՝ 7,7%), այդ թվում՝ սննդամթերքի և ալկհոլային խմիչքինը՝ 11,2%, ալկոհոլային խմիչքինը և ծխախոտինը՝ 9,3%, հագուստը՝ 8,1%, առողջապահությունը՝ 5,4%, տրանսպորտը՝ 9,1% և այլն։

Շարունակական գնաճի մասին է խոսում նաև այն, որ 2021 թվականի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ապրանքների գներն աճել են 1,6%-ով։

2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 12.9%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 3.5% գնաճ։

Բանջարեղենի շուկայում 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 40.0%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 16.4% գնաճ:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 19.8%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 2.2% գնաճ: Այսինքն՝ մրցակցության հանձնաժողովը հերթական անգամ ձախողեց շաքարավազի շուկայի մրցակցային իրավիճակի վերահսկողությունը։

Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 10.2%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 1.6% գնաճ: Հացի, մակարոնեղենի, ալյուրի, բրնձի և ձավարեղենի գները 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ աճել են՝ համապատասխանաբար 9.1%, 9.5%, 9.7%, 13.4% և 23.7%-ով, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 1.6%, 2.7%, 1.5%, 1.3% և 2.9%-ով:

Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 11.2%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 1.6% գնաճ: 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է կաթնաշոռի՝ 6.9% և պանրի 13.4%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ`1.1% և 2.8% գնաճ: Ձվի գինը 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ աճել է 12.7%-ով, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ`1.0%-ով:

2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 7.5%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 0.5% գնաճ: Թռչնամսի գները 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ աճել են 5.1%-ով, իսկ նոյեմբերի համեմատ՝ 1.2%-ով:

Յուղերի և ճարպերի շուկայում 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 14.7%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ 0.5% գնաճ: Մարգարինի և այլ բուսական յուղերի գները 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ աճել են 21.0% և 11.8%-ով, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 1.2% և 2.2%-ով:

2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ ձկան և ծովամթերքի ապրանքախմբում գրանցվել է 31.4% գնաճ, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ գների մակարդակը մնացել է անփոփոխ:

2021թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 0.8% և 1.1%-ով։ 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 43.3% և 50.4%, իսկ հունվար-դեկտեմբերին 2020թ. հունվար-դեկտեմբերի համեմատ՝ 31.9% և 24.5% գնաճ:

Սուրեն Պարսյան ՖԲ Գրառում գնաճ Հայաստան

Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Այս պահին Գյումրիի ավտոերթը շարժվում է դեպի Աբովյան,ուղիղ
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Մարդկանց վրա թքելը փողոցային չէ՞, բա տաճարը չհաղթի՞ այդ փողոցին․ Բագրատ Սրբազան
Գալիս ա․․․Քայլերթը դեպի Երևան,ուղիղ
Նիկոլն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. զոհվածի մայր
Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Եթե գա նոր իշխանություն, կարելի է փրկել ամեն ինչ, կարելի է հետ բերել Արցախը. արցախցի
Շարժումը համազգային է, դիմավորենք Սրբազանին Երևանի մատույցներում․ Չալաբյանը և Գասպարյանը Երևանի մուտքի մոտ են
Նիկո'լ, տես ինչ եմ ասում քեզ, հանկարծ դիմես բռնության, հանցանքդ ավելի մեծ է լինելու. արցախցի
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով
Կառավարությունը գումար հատկացրեց «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքների համար
Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց
Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է ելել ուղերձով
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երեւանից շարժվում են դեպի Աբովյան․ ուղիղ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Փոփոխություններ են եղել երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Ավելին
Ավելին