Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կադրային ջարդ չի սկսել: Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:
«Ընդհանրապես բոլոր պետական մարմիններում, երբ տեղի է ունենում ղեկավարի փոփոխություն, տեղի են ունենում նաեւ որոշակի կադրային փոփոխություններ: Եթե լրատվությանը հետեւենք, ապա լուրջ կադրային ջարդ է տեղի ունենում, բայց իրականում որեւէ խնդիր չկա եւ ջարդ անվանել չի կարելի, երբ մի քանի փոփոխություններ են տեղի ունեցել»,-ասաց նա: