f

Անկախ

Վահան Քերոբյանը և Անահիտ Ավանեսյանը ստացան կորոնավիրուսի դեմ պատվաստման խթանիչ դեղաչափը


Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ստացան կորոնավիրուսի դեմ երրորդ խթանիչ դեղաչափը: 

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Մոդերնա» տեսակի պատվաստանյութով է ստացել խթանիչ դեղաչափը։ Ավանեսյանը նշեց, որ քաղաքացիները կարող են ցանկության դեպքում ստանալ նաև խթանիչ դեղաչափը, եթե նախորդ պատվաստումներից անցել է 6 ամիս։ 

«Կան երկրներ, որոնք չեն սպասում մինչև վեց ամիս, այլ ավելի կարճ ժամանկահատվածում են ընդունում խթանիչ դեղաչափը։ 6 ամսից շուտ, օրինակ՝ 4 ամիս հետո խթանիչ դեղաչափով պատվաստելը վտանգ չի ներկայացնում»,- նշեց Ավանեսյանը։ 

Նա ընդգծեց, որ խթանիչ դեղաչափերի պարբերաբար պատվաստումը կարող է մեր երկրում ևս ընդունելի դառնալ։

«Մենք դեռ կամավոր հիմունքներով ենք իրականացնում երրորդ դեղաչափը։ Բայց չգիտենք, թե վաղը ինչ կլինի։ Ոչ ոք չգիտի, թե նոր օմիկրոն շտամի ալիքը ինչ տարածում կգտնի Հայաստանում։ Մեր բոլոր միջոցառումները, սահմանափակող գործիքակազմը իրականացվում են բոլոր մարտահրավերներին ճկուն կերպով դիմակայելու համար: Եթե մենք ունենանք որոշակի ընկալում, որ խթանիչ դեղաչափի ընդունումը պարտադիր դարձնելը կօգնի ավելի պաշտպանել մեր քաղաքացիների առողջությունը, մենք կկիրառենք այլ գործիքակազմ»,-նշեց Ավանեսյանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ իր համար կարևոր է խթանիչ դեղաչափով պատվաստվելը։  «Խթանիչ դեղաչափը ստացա հայկական արտադրության «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութով։ Նախկինում պատվաստվել էի «ԱստրաԶենեկա»-ով,  բայց հաշվի առնելով, որ արդեն ունենք հայկական արտադրության «Սպուտնիկ Լայթ», որոշեցի փորձել այս պատվաստանյութը»,- նշեց նախարարը։ 

Վահան Քերոբյանը խոսեց նաև հայկական արտադրության պատվաստանյութը արտահանելու մասին։ 

«Հիմա քննարկումների մեջ ենք մեր ռուս գործընկերների հետ, որպեսզի մեր արտադրանքը արտահանենք։ Արտահանման գործընթացում շատ կարևոր է ռուսական կողմի  համաձայնությունը, քանի որ ապրանքային նշանի մտավոր սեփականությունը իրենցն է»,- նշեց Քերոբյանը։

Նախարարն ընդգծեց, որ արտահանման ժամկետների մասին խոսել չի կարող, բայց կարծում է, որ ստանալով համաձայնությունը՝ արդեն պատրաստի գործարքներ կունենան տարբեր երկրների գործընկերների հետ։

Հայաստան Անահիտ Ավանեսյան Վահան Քերոբյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին