f

Անկախ

Ղազախստանում ՀԱՊԿ-ի գործողությունները ճիշտ են, բայց Հայաստանը չպետք է զորախումբ ուղարկեր. Դավիթ Շահնազարյան


ՀՀ իշխանությունները մի նոր վտանգ ստեղծեցին մեզ համար, դա ՀԱՊԿ-ի շրջանակներում Ղազախստան հայկական զորախումբ ուղարկելն էր: Այս մասին, այսօր՝ հունվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ԱԱՊՎ նախկին ղեկավար, 1992-1995 թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը։

«Շատ ճիշտ եմ համարում այդ որոշումը եւ ՀԱՊԿ-ի գործողությունները, այսինքն խաղաղապահ առաքելություն անցկացնելը, բայց հայկական զորախմբի մասնակցությունը լրջագույն խնդիր է Հայաստանի համար: Այս մասին, այսօր՝ հունվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ԱԱՊՎ նախկին ղեկավար, 1992-1995 թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը։

«Նախ, անվտանգության առումով լուրջ խնդիրներ են լինելու Ղազախստանի հայկական համայնքի համար: Ադրբեջանական եւ թուրքական պրոպագանդան արդեն իսկ սկսել է ակտիվորեն ողջ աշխարհում դա ցույց տալ որպես ռուս-հայկական օկուպացիա Ղազախստանի: Սա առաջ է բերելու առաջին հերթին Ղազախստանում լուրջ հակահայկական տրամադրությունների ձեւավորում:

Հաջորդը, միջազգային հարթակներում է ստեղծվելու այդ կերպարը: Հատկապես այն հարթակներում ու պետություններում, որոնք հստակ ՌԴ-ի դեմ քաղաքականություն են վարում եւ արդեն Հայաստանն է ներկայացվելու որպես օկուպանտ: Սա վտանգ է մեր բոլոր համայնքների, մեր դեսպանատների ու հյուպատոսությունների համար: Չի բացառվում, որ գուցե կատարվեն բռնի, ահաբեկչական գործողություններ համայնքների ու դեսպանատների դեմ, որոնք կներկայացվեն որպես ղազախական թեմայով ընդվզում, բայց դրանք կիրականացվեն մեր թշնամի երկրների հատուկ ծառայությունների կողմից»,-ասաց նա, որ սրանով  կազմաքանդվում են Հայաստանի անվտանգության համակարգերը:

Շահնազարյանը համոզմունք հայտնեց, որ ՀՀ իշխանություններն այս փաստարկները կարող էին ներկայացնել Ռուսաստանին եւ ՌԴ-ի համար դա ըմբռնելի կլիներ:

«Այն, ինչ տեղի է ունենում Ղազախստնում, ուղղակիորեն կապված է մեր անվտանգության հետ: Ղազախստանը չի եղել Հայաստանբի բարեկամ պետություն:Ղ Ղազախստանը դեռ 1990-ականներին եղել է թուրանիզմի վերածնման նախաձեռնողը: Ղազախստանը այսօր կարեւորագույն դերակատար է թուրքական պետությունների կազմակերպությունում: Մեզ համար կարեւորագույն խնդիր է, թե ինչպիսին կլինի Ղազախստանը այս ամենից հետո: Արդյոք կմնա այդ նույն կազմակերպությունում, որն ինքնըստինքյան լրջագույն սպառնալիք է հայության համար, որպես կարեւոր դերակատար, թե՞ կփոխի արտաքին քաղաքականությունը»,-ասաց Շահնազարյանը:

Նա նկատեց, որ արդեն հնչում են հայտարարություններ, որ թուրքական պետությունների կազմակերպությունը պետք է ունենա միասնական զինված ուժեր. «Այս պայմաններում շարունակել Հայաստանի կողմից այսպես կոչված խաղաղասիրական նախաձեռնությունները, դա հերթական ապացույցն է, որ ՀՀ իշխանությունները չեն ներկայացնում Հայաստանը եւ ՀՀ անվտանգությունը: Առաջին հերթին կցանկանամ, որ սա հստակ հասկանան Մոսկվայում»:

Հայաստան Դավիթ Շահնազարյան

․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Ավելին
Ավելին