f

Անկախ

Իշխանությունները ցանկանում են ընդդիմությանը զրկել Ղազինյանին նորից առաջադրելու հնարավորությունից


Կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական խմբակցությունը ցանկանում է համոզել «Հայաստան» ընդդիմադիր դաշինքին Արթուր Ղազինյանի փոխարեն առաջադրել այլ թեկնածու Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում։ Այս մասին հունվարի 11-ին Պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, համապատասխան օրինագծի քննարկման ժամանակ, ասաց կառավարող կուսակցությունից պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։

Նա, մասնավորապես, առաջարկեց փոփոխություններ մտցնել Ազգային ժողովի Կանոնակարգում։ Առաջարկվում է, որ ընդդիմության թեկնածուի չընտրվելու դեպքում ընդդիմությունը պարտավոր լինի նոր թեկնածու առաջադրել։ Այսինքն, փաստորեն, խոսքը այլ պատգամավորի թեկնածության առաջադրման մասին է։ «Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովը երկար ժամանակ չի կարողանում հանձնաժողովի ղեկավարի տեղակալ ընտրել։ Ընդդիմությունը մշտապես առաջադրում է թեկնածուի, որին հանձնաժողովի անդամների մեծ մասը չի ընտրում։ Ընդ որում՝ օրենքը ոչ մի կերպ չի կարգավորում այս հարցը»,- պարզաբանեց Գաբրիելյանը։

Նրա խոսքով, եթե խնդիրը չլուծվի, ապա դրան վաղ թե ուշ կարող է բախվել ցանկացած այլ հանձնաժողով։ «Դրա համար ես առաջարկում եմ Կանոնակարգում նշել հետեւյալը. հանձնաժողովի նախագահի տեղակալի չընտրվելու դեպքում պետք է առաջադրվի այլ թեկնածություն»,- ասաց պատգամավորը։

Օրինագիծը քննադատեց  «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։ Նա, մասնավորապես, նշեց, որ այդ նախագիծը հակասում է ժողովրդավարությանն ու կառավարման խորհրդարանական ձեւին։ «Իշխանությունները երկակի չափորոշիչների կողմնակից են։ Մասնավորապես, ժամանակին Սահմանադրական դատարանի դատավորի «նոր» թեկնածու դարձավ Վահե Գրիգորյանը։ Նրան նույնպես չընտրեցին, բայց ամեն անգամ իշխանություններն առաջադրում էին հենց նրա թեկնածությունը»,- հիշեցրեց ընդդիմադիրը։

Այնուամենայնիվ, համեմատաբար կարճ քննարկումներից հետո օրինագիծը ստացավ խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը։ Օրենսդրական նախաձեռնությունը պաշտպանեցին հանձնաժողովի՝ կառավարող մեծամասնության անդամները։

Հայաստան Ազգային ժողով

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին