Երևանի նախկին քաղաքապետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տարոն Մարգարյանի, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի ու ևս 7 անձի գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է և գործն ուղարկվել է դատարան:
Հիշեցնենք, նրանք մեղադրվում են մի քանի դրվագով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:
Մարգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, Արման Սահակյանի նկատմամբ՝ 5 մլն դրամ գրավը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2021թ. դեկտեմբերի 30-ին, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի, պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի և Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնատար անձանց մասով քրեական գործի նախաքննությունը ավարտվել էր:
Հողերի ապօրինի օտարմանը վերաբերող գործով կազմվել էր մեղադրական եզրակացություն, այն հաստատելու և քրեական գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ուղարկելու միջնորդություն էր ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն»: