f

Անկախ

Տարօրինակ է, որ Տոկաևն այլևս ՀԱՊԿ-ի օգնության կարիքը չունի. Դավիթ Շահնազարյանը հնարավոր համարեց իրավիճակի կրկնությունը


Ղազախստանի իշխանության` ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի դուրսբերումը սկսելու որոշումը շատ տարօրինակ ու զարմանալի է թվում։ Այս մասին, այսօր՝ հունվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ԱԱՊՎ նախկին ղեկավար, 1992-1995 թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը։

Նրա խոսքով, Ղազախստանը, որը մինչև վերջերս թվում էր կայուն զարգացող, տնտեսապես հաջողակ, բազմավեկտոր ու արդյունավետ արտաքին քաղաքականություն վարող, հաշված օրերի ընթացքում հայտնվեց պետականության փլուզման եզրին, եւ խաղաղապահներ մտցնելու որոշումը փաստացի ուղղված էր երկրի հետագա փլուզման կանխարգելմանը։

«Եվ հիմա հանկարծ հայտարարվում է հունվարի 13-ից խաղաղապահների դուրսբերումը սկսելու մասին։ Ի՞նչ է, Տոկաևն արդեն ամբողջությամբ տիրապետո՞ւմ է իրավիճակին։ Արդեն վերահսկո՞ւմ է իրավիճակը։ Նախկինում խոսում էր 20 հազար ահաբեկիչների հարձակման մասին։ Արդեն ի վիճակի՞ է ինքնուրույն ապահովել երկրի կայունությունը։ Դեռ հունվարի 5-ին նա չէր տիրապետում իրավիճակին՝ ունենալով ավելի քան 70-հազարանոց բանակ, ազգային գվարդիա և այլ ուժային կառույցներ»,- ասաց Շահնազարյանը։

Նա նշեց, որ իրավապահները ձերբակալել են անկարգությունների շուրջ 10 հազար մասնակցի. «Այսինքն` եթե ելնենք Տոկաևի նշած թվից (20 հազար ահաբեկիչ), ապա նրանց կեսը ազատության մեջ է, իսկ եթե ավելացնենք նաև ձերբակալվածների հարազատներին, ապա կարելի է խոսել առնվազն 70-80 հազար ագրեսիվ տրամադրված զանգվածի մասին»,-ասաց նա՝ հավելելով, որ սա արդեն առիթ է, որ լրջորեն մտածեն անկարգությունների կրկնության մասին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն այսօր ելույթ է ունեցել խորհրդարանում և հայտարարել, որ հունվարի 13-ից կսկսվի խաղաղապահների փուլային դուրսբերումը երկրից: Գործընթացը նախատեսվում է ավարտել 10 օրվա ընթացքում։

Հայաստան Դավիթ Շահնազարյան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին