f

Անկախ

Այլևս ավագանու նիստ հրավիրելու արգելք չկա. դատարանը մերժել է ԼՀԿ–ի բողոքը. «Մամիկոն Ասլանյան» դաշինք


ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որոշել է մերժել Վանաձոր համայնքի ՏԻՄ 05․12․2021 թվականի թիվ 23 ընտրատարածքային հանձնաժողովի թիվ 37-Ա, թիվ 38-Ա որոշումներն անվավեր ճանաչելու եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը ընտրական ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուների ընտրված ճանաչելու պահանջների մասին, ՀՀ վարչական դատարանի 21․12․2021 թ․ վճռի դեմ հայցվոր «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի ընդունում։  Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Վանաձորի ՏԻՄ ընտրություններում առավել շատ ձայն ստացած  «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի ֆեյսբուքյան էջից։ 

«Վերաքննիչ դատարանը փաստում է, որ վերաքննիչ բողոք է ներկայացվել ՀՀ վարչական դատարանի 21․12․2021 թվականի վճռի դեմ այն պարագայում, երբ այն Օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չէ, հետեւաբար, հիմք ընդունելով Օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, եզրահանգում է, որ վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման։

Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 213-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որոշեց Վանաձոր համայնքի ՏԻՄ 05․12․2021 թվականի թիվ 23 ընտրատարածքային հանձնաժողովի թիվ 37-Ա, թիվ 38-Ա որոշումներն անվավեր ճանաչելու եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը ընտրական ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուների ընտրված ճանաչելու պահանջների մասին, ՀՀ վարչական դատարանի 21․12․2021 թ․ վճռի դեմ հայցվոր «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել։  

Հետեւաբար կարելի է արձանագրել, որ այլեւս ավագանու նիստ հրավիրելու եւ համայքի անտերությանն ու անիշխանությանը, կոլապսային այս վիճակին վերջ տալու խոչընդոտ եւ արգելք չկա։


ՏԻՄ չձեւավորելու հետեւանքով համայքը կրում է թե՛ ֆինանսական,թե՛ կազմակերպական, թե՛ ծառայությունների մատուցման հետ կապված տարաբնույթ վնասներ։

Ի շահ մեր համայնքի մենք պարտավոր ենք օր առաջ ձեռնամուխ լինել տեղական իշխանության ձեւավորմանը եւ բոլոր շահագրգիռ ուժերի հետ միասին համայնքը հանել այս ծանր վիճակից»,– ասվում է «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրության մեջ։ 

Նշենք, որ դեկտեմբերի 24-ին նախատեսված էր Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, սակայն այն չկայացավ: Դատարանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցի հիման վրա միջանկյալ միջոց էր կիրառել, որով արգելվում է Վանաձորի ավագանուն այս ընթացքում ավագանու նիստ հրավիրել համայնքապետ ընտրելու օրակարգով:

Բացի այդ, ավագանու 33 անդամից նիստին ներկայացել էր 16-ը, ինչը նշանակում էր, որ նիստն իրավազոր չէ:

Դեկտեմբերի 5–ին ՏԻՄ ընտրություններում առավել շատ ձայն ստացած «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը հայտարարել էր, որ իշխող ուժն այդ որոշումով փորձում է խլել վանաձորձու քվեն, որին աջակցում է վանաձորցու վստահությունը չշահած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ 

ԼՀԿ–ին անցողիկ շեմը հաղթահարելու համար պակասում էր 10 ձայն։ ԼՀԿ–ն վերահաշվարկի պահանջով դիմել էր Տարածքային ընտրական հանձնաժողով, սակայն ոչ մի փոփոխություն չէր գրանցվել վերահաշվարկի արդյունքում։  Ապա  «Լուսավոր Հայաստանը» դիմել էր Վարչական դատարան՝ ավագանիում մանդատներ ունենալու իրավունքը պաշտպանելու նպատակով,  բայց դատարանը մերժել էր այն, ինչից հետո էլ ԼՀԿ–ն բողոք էր ներկայացրել Վերաքննիչ վարչական դատարան։ 

Հիշեցնենք, որ Վանաձորի ավագանու ընտրություններում 10 քաղաքական ուժերից անցողիկ շեմը հաղթահարել էր 5-ը։ Առաջատար է «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը» (15 մանդատ), երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիրն» է  (9 մանդատ), երրորդում` «Հայաստանի սոցիալիստական աշխատավորական» կուսակցությունը (5 մանդատ), իսկ չորրորդ եւ հինգերրորդ տեղերը զբաղեցնում են «Հայրենիք» (2 մանդատ),  եւ «Ապրելու երկիր» (2 մանդատ) կուսակցությունները:

Դեկտեմբերի 17–ին ընդառաջ, երբ պետք է տեղի ունենար նորընտիր ավագանու  առաջին նիստը, Մամիկոն Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ ձերբակալվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։ Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Մամիկոն Ասլանյանը մեղադրանքը չի ընդունում, ըստ նրա պաշտպանի՝ Ասլանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է  իրականացվում։

Մամիկոն Ասլանյան Դատարան Լուսավոր Հայաստան Ավագանի Հայաստան խմբագրի ընտրանի ՖԲ Գրառում

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին