f

Անկախ

«18, 19 տարեկան երեխեքը չպետք է առաջնագծում լինեն». ՔՊ-ական նախկին պատգամավորը կոչ է անում ցույցեր կազմակերպել


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանն առաջարկում է համախմբվել ու պահանջել օր առաջ դուրս բերել առաջնագծից ժամկետային զինծառայողներին։

Նա Facebook-ի իր էջում գրել է. «Երեկվանից ունենք արդեն երրորդ զոհը (ըստ` ՊՆ այսօրվա հաղորդագրության) բոլորը 18, 19 տարեկան երեխեք, որ չէին հասցրել կյանք տեսնել, գուցե չէին հասցրել անգամ սիրահարվել... ու մենք մեր ցավը կարտահայտենք այս հարթակում, կզայրանանք, անզորությունից կգոռանք ու վերջ, կանցնենք մեր առօրյա խնդիրներին, մինչդեռ պետք է իրապես գործել, այլեւս անթույլատրելի է.

Համախմբվենք ու պահանջենք.

- Մոբիլիզացնել հնարավոր ողջ ներուժը, անցնել խիստ խնայողական ռեժիմի, բացառել այս պահին ոչ ԽԻՍՏ անհրաժեշտ ծախսերը, բացառել որեւէ պարգեւավճար, հաստատել ԲԱՑԱՌԱՊԵՍ ԽԻՍՏ անհրաժեշտ գործուղումները եւ բյուջեի հիմնական ռեսուրսը ծախսել ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ զինծառայողների ներգրավման եւ այդ կարողության մեծացման վրա, օր առաջ դուրս բերել առաջնագծից ժամկետային զինծառայողներին, 18, 19 տարեկան երեխեքը ՉՊԵՏՔ է առաջնագծում լինեն, մի ողջ սերունդ այսպես կորցնելու իրավունք չունենք։

- ՀՐԱՏԱՊ դիմել միջազգային դերակատարներին սահմանի ողջ երկայնքով անվտանգության գոտիներ ստեղծելու եւ ԵՄ կամ ԵԱՀԿ մոնիթորինգային խմբեր ձեւավորելու համար, ինչպես արվում էր Վրաստանում` սահմանային հիմնական լարված հատվածներում։

Վստահ չեմ, թե ԱԳՆ եւ ԱԺ պաշտոնյաները այս ուղղությամբ բավարար քայլեր ձեռնարկել են (երեկ ԱԳՆ-ն, հերթական անգամ, գրել է հայելային հետքաշման մասին, որն այս ամիսների ընթացքում հստակ ցույց տվեց, որ ոչ միայն անօգուտ է, այլեւ` կրկնապատկում է Ալիեւի սանձարձակությունը), այս պատճառով կարծում եմ պետք է ոչ թե այս հարթակում զայրույթ գեներացնենք ու լացուկոծ դնենք, այլ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՀԱՆՋ ձեւավորենք, ցույցեր ու հավաքներ կազմակերպենք, նամակներ եւ հանրագրեր ուղարկենք` պահանջելով անվտանգության գոտու ստեղծումը եւ մոնիթորինգային խմբերի հրատապ ներգրավումը։

Այլեւս չենք կարող այսպես ամեն օր կարդալ լուրեր զոհերի մասին, գործել է պետք։ Գիտեմ, որ կասեք պահանջները կարող են շատ ավելին լինել, ես այս երկուսն առանձնացրել եմ որպես, այս պահին, լիովին իրականանալի եւ արագ իրագործելի լուծումներ, բայց կարող եք նաեւ ավելացնել»:

Հայաստան  Գայանե Աբրահամյան ՖԲ Գրառում

Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Ավելին
Ավելին