f

Անկախ

Թուրքիայի նախագահ Էրդողանի և ԱԶԿ-ի վարկանիշները շարունակում են աննախադեպ անկումը


Թուրքիայում վերջին շրջանում իրականացվող սոցհարցումները ցույց են տալիս, որ երկրում ստեղծված տնտեսական դժվարությունների ֆոնին նախագահ Էրդողանի, ինչպես նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) վարկանիշները շարունակում են անկում ապրել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական artigercek.com-ը: 

Թուրքիայում գործող «Metropoll Araştırma» սոցիոլոգիական կազմակերպության հարցումների համաձայն՝ հարցվածների 36,7 տոկոսն ասել է, որ ընդդիմությունը կարող է ավելի լավ կառավարել տնտեսությունը, իսկ 35,4 տոկոսը նշել է, որ ավելի լավ կարող են կառավարել իշխող կուսակցությունները։ 

Հարցումները ցույց են տալիս, որ Էրդողանին ցուցաբերվող աջակցությունը 2015 թվականից հետո ներկայում ամենացածր մակարդակի վրա է, և նրա աջակցության ցուցանիշը զիջում է նախագահի մյուս երեք հնարավոր մրցակիցների ցուցանիշներին։ 

Էրդողանը 2018-ի ընտրություններում ստացել է ձայների ավելի քան 52 տոկոսը, իսկ Metropoll-ի վերջին հարցման արդյունքում նրան  աջակցությունը կազմել է մոտ 39 տոկոս: 

Մեկ այլ հարցման ժամանակ Էրդողանի վարկանիշը կազմել է գրեթե 38 տոկոս՝ հետ մնալով նախագահի երեք հավանական թեկնածուների ցուցանիշներից: 

Հարցման համաձայն՝ Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշին աջակցությունը կազմել է 60 տոկոս, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուինը՝ 51 տոկոս աջակցություն, իսկ երրորդ տեղում «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեներինը՝  38,5 տոկոս։ 

Թուրքիայում գործող «Հասարակական-քաղաքական դաշտի հետազոտությունների կենտրոնը» Ստամբուլ,  Իզմիր, Անկարա, Քոնիա, Սամսուն, Տրապիզոն, Բուրսա, Մուղլա, Անթալիա, Ադանա, Մերսին, Էրզրում, Աղրի, Կարս, Դիարբեքիր, Շանլըուրֆա, Մարդին, Բաթման, Վան և Սիիրթ քաղաքների 1876 բնակիչների շրջանում սոցհարցում էր անցկացրել, որի համաձայն՝ հարցվածների 56,9 տոկոսը կողմ էր արտահայտվել արտահերթ ընտրություններին, 24,2-ը՝ դեմ: 

Թուրքիա ԱԶԿ Ռեջեփ Թայիփ Էրդողան սոցհարցումներ Աշխարհում

Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք
ՀԱԵ Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ. ժողովուրդը կասի իր խոսքը
Բագրատ սրբազանի խոսքերը Երևանի ճանապարհին,տեսանյութ
Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Ժողովրդական երթը Հայաստանի թուրքացման դեմ է. Գառնիկ Դանիելյան
ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ավելին
Ավելին