Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հրապարակել է տվյալներ, ըստ որոնց՝ հունվարի 3-9-ն ընկած ժամանակահատվածում աշխարհում ավելի քան 15 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսային վարակով։ Գրում է Газета.ру-ն:
Ընդհանուր առմամբ, անցած շաբաթվա ընթացքում վարակվել է 15,453,286 մարդ, ինչը, ըստ ԱՀԿ-ի, ցույց է տալիս 55% աճ նախորդ յոթ օրվա համեմատ։ Դեպքերի մեծ մասը դեռևս գրանցվում է Եվրոպայում՝ հիվանդացության 31% աճով, սակայն աճը հատկապես բարձր է Հարավարևելյան Ասիայում և Արևմտյան Խաղաղօվկիանոսյան շրջանում: Աֆրիկայում գրանցվել է հիվանդացության նվազում շաբաթական 11%-ով։
Անցած շաբաթվա ընթացքում աշխարհում մահացել է 43,461 մարդ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Միացյալ Նահանգները գերազանցել է COVID-19-ի ամենօրյա դեպքերի համաշխարհային ռեկորդը։ Հունվարի 10-ի դրությամբ երկրում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 1,35 միլիոն դեպք։
Յոթ օրվա ընթացքում միջին հաշվով նոր դեպքերը երկու շաբաթվա ընթացքում եռապատկվել է՝ հասնելով օրական ավելի քան 700,000 նոր դեպքի: Նախորդ ռեկորդը հունվարի 3-ին էր գրանցվել: Դա պայմանավորված է օմիկրոն շտամի տարածմամբ, որը խիստ վարակիչ է: