f

Անկախ

Ստոլտենբերգը գնահատել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը


РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստն անվանել է «բարդ, բայց կարևոր քննարկում»։  Գրում է Gazeta.ru-ն:

«Դա  բարդ քննարկում էր։ Բայց  հենց այդ պատճառով այս հանդիպումն այդքան կարևոր էր»,- ասել է Ստոլտենբերգը։

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև կան լուրջ տարաձայնություններ, որոնք հեշտ չէ հաղթահարել։

«Այս հարցերի շուրջ ՆԱՏՕ-ի դաշնակիցների և Ռուսաստանի միջև լուրջ տարաձայնություններ կան: Հակասությունները հաղթահարելը հեշտ չի լինի, բայց դա դրական նշան է, որ ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները և Ռուսաստանը նստել են մեկ սեղանի շուրջ և սկսել են դա անել ըստ էության»,- ընդգծել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը։

Նրա խոսքով՝ դա վերաբերում է Եվրոպայում անվտանգության խնդիրներին եւ Ուկրաինայում ստեղծված իրավիճակին։

Հունվարի 12-ին Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում կայացել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի 2,5 տարվա ընթացքում առաջին նիստը։ Հանդիպումը տեւել է մոտ չորս ժամ։ Ռուսական միջգերատեսչական պատվիրակության կազմում ընդգրկված էին ՌԴ պաշտպանության նախարարության և արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշինքի անունից նախագահել էր  նիստը։

Դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անվտանգության երաշխիքների նախագիծը։

Աշխարհում ՆԱՏՕ Ռուսաստան Յենս Ստոլտենբերգ Նիստ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին