f

Անկախ

Հինգ քայլ դեպի փոփոխություն. Քայլ երկրորդ. Միջընտրազանգվածային երկխոսություն. Վահե Հովհաննիսյան


Չկա կասկած, որ մեր պարտությունների ու փլուզումների հիմքում հասարակության պառակտումն էր։ Հայաստանի և հայ ժողովրդի առաջ ամենամեծ հանցագործությունը ժողովրդին բզկտելն էր ու հասարակությանը մինչև վերջին բջիջը պառակտելը։ Նրանք, ովքեր ծրագրել էին Հայաստանի պարտությունը, գիտական ճշգրտությամբ իրենց ծրագիրը սկսեցին դրանով։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորաօպես, նշել է. «Մինչև հիմա, նույնիսկ 5000 զոհ տալուց ու Շուշի կորցնելուց հետո մենք չենք կարողանում հաղթահարել պառակտումը։ Պառակտված ենք ընդհուպ միկրոմիջավայրերի, ընտանիքների մակարդակով։

Բայց սա սկսվել է նախքան 2018-ը, երբ անտեսանելի ձեռքը լավ տեսանելի գործիչներով մտցնում էր ղարաբաղցի-հայաստանցի բաժանումը, ու հարթակից և որոշ լրատվամիջոցներից տարիներ ի  վեր չիջնող այդ թեզը մի օր բերեց հայտնի սև ու սպիտակի հանգրվանին։

Շատերի համար այդ թեզի հնչեցման օրը մեծ պարտության սկիզբն էր, շատերն այդ օրն արդեն հասկացել էին, որ աղետ է լինելու։ Բայց, արդեն հայտնի դառած ամերիկյան ֆիլմի նման, անհնար եղավ տագնապի ձայնը տեղ հասցնել։

Հետպատերազմյան վերականգնման համար Հայաստանին պետք է ներհասարակական, ներընտրազանգվածային երկխոսություն։ Առանց դրա մենք ոչ մի արդյունքի չենք հասնելու, առանց դրա մենք պետություն չենք կարողանալու պահել։

Պառակտվածությունն այսօր վտանգավոր չափերի է։ Փոխադարձ ու բազմաշերտ անվստահության մակարդակն անհամատեղելի է պետականության հետ։ Այն զրոյացնում է տասնամյակների ընթացքում կուտակած մեր սոցիալական կապիտալը, որը պետք է լինի հեռանկար ունեցող պետության հիմքում։

Հայաստանում պետք է գնահատված լինեն և առաջին պլան գան այն լիդերները, քաղաքական և հանրային գործիչները, որոնք հանդես կգան միջընտրազանգվածային երկխոսության և ներհասարակական համերաշխության տեսանկյունից։ Եվ բոլոր նրանք, ովքեր կանեն հակառակը, պետք է մերժվեն և վտարվեն հանրային կյանքից՝ որպես պետականության սպառնալիք։

Պետք է հստակ գիտակցել, որ միասնական հասարակության վերականգնումը ծայրահեղ բարդ խնդիր է։ Իսկ ո՞վ է ասել, որ սև ու սպիտակի բաժանման օտարերկրյա հեղինակները թույլ են տալու ներհասարակական համերաշխություն։ Դժվարը բաժանելն էր, իսկ երբ փաստը կատարված է, և արդյունքը՝ ակնառու, հետագա խնդիրները լուծելու համար արվելու է ամեն ինչ՝ թույլ չտալու համար հանրային համերաշխություն։ Վստահ եմ, որ պառակտման համար նոր ձևակերպումներ և նոր բանաձևեր արդեն մշակված կլինեն։

Հանրային կոնսոլիդացիա թույլ չի տալու նաև Նիկոլի իշխանությունը։ Հանրային պառակտվածությունն այս իշխանության թթվածինն է։

Հաշվի առնելով այս ամենը՝ մեկ անգամ ևս պետք է արձանագրել, որ հայության գիտակից ռեսուրսը պետք է դրվի ներհասարակական երկխոսության և համերաշխության վերականգնման համար։

Եվ հաջողության կհասնի այն լիդերը և քաղաքական հոսանքը, որը հանդես կգա այդ դիրքերից։

Շարունակելի

Հայաստան Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ

Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Ավելին
Ավելին