Հայաստանում վերջին մեկ կամ նույնիսկ երկու տարում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միտում է նկատվում։ Այս մասին Ազգային ժողովում հունվարի 13-ին դատավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց դատախազ Կարեն Ամիրյանը։
Նա նաեւ հավելեց, որ դատախազությունը երեք տարի առաջ օրինագիծ է մշակել, որն ուժեղացրել է վերահսկողությունը քննչական մարմինների նկատմամբ։ «Դատախազությունը համարում էր, որ եթե քննիչը կալանավորման միջնորդություն է ներկայացրել, ապա նա պետք է զեկուցի նաեւ նախաքննության փուլում կատարված աշխատանքների մասին։ Նրանց, մասնավորապես, հետաքրքրում էր, թե կոնկրետ ինչ միջոցներ են ձեռնարկվել կոնկրետ քրեական գործի շրջանակում հանգամանքները պարզելու ուղղությամբ։Այնուամենայնիվ, փաստաթուղթը մնաց որպես օրենսդրական նախաձեռնություն»,-պարզաբանեց Ամիրյանը։
Միաժամանակ նա բացառեց քաղաքական ազդեցությունը այս կամ այն անձանց ձերբակալությունների հարցում։ Դատախազը վստահ է, որ ոչ ոք ապօրինի ցուցումներ չի տա քննիչին։