f

Անկախ

ՄԻՊ թեկնածուի մոտ կար վճռականության և համառության պակաս․ Արամ Վարդևանյան


Արդեն իսկ արձանագրված խնդիրների մասին Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուն կամ տեղյակ չէր կամ էլ չէր ցանկանում դրանց վերաբերյալ դիրքորոշում հայտնել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության հանդիպմանը Մարդու իրավունքների պաշտպանի թեկանածու Քրիստինե Գրիգորյանի հետ։

«Մարդու իրավունքների պաշտպանի համար շատ կարևոր է վճռականության և համառության առկայությունը, ինչը ես չտեսա։ Արման Թաթոյանը, որպես մարդու իրավունքների պաշտպան, իր աշխատանքում հատկապես դրսևորել է այդ հատկանիշները։  Նկատեցի նաև , որ հարցերի և խնդիրների մասին, որոնք արդեն իսկ արձանագրված են, Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուն կամ տեղյակ չէր կամ էլ չէր ցանկանում դրանց վերաբերյալ դիրքորոշում հայտնել»,- նշեց Վարդևանյանը։

Որպես օրինակ Արամ Վարդևանյանը բերեց դատարանների մուտքերի և ելքերի շրջափակումը, դատարաններում համակարգչային մակագրման համակարգի առգրևումը։

«Այս հարցերի շուրջ արդեն ձևավորված կարծիք պետք է լիներ, և գնահատականներն պետք է լինեին շատ հստակ և խիստ քննադատողական բնույթի, որովհետև եթե նման տարրական հարցերի վերաբերյալ գնահատական չկա, որ դա անընդունելի է դատարանների, դատական իշխանության, արդար դատաքննության տեսանկյունից, խնդիր է առաջանում։ Որևէ հստակ դիրքորոշում այս հարցերի վերաբերյալ չհնչեց։ Որոշ հարցերի վերաբերյալ, օրինակ՝ ռազմագերիների, դիրքորոշումները բավարար էին»,- ասաց Արամ Վարդևանյանը։

Արամ Վարդևանյանի խոսքով՝ Մարդու իրավունքների պաշտպանի մանդատն առավելապես հակադրվում է իշխանությանը։

«Իրավունքներ խախտում են միայն պետական իշխանության ներկայացուցիչները։ Ոչ իշխանականները չեն կարող իրավունք խախտել։ Սա իրավունքի տեսությունից եկող պարզ բանաձև է, որը, իհարկե, այս իշխանությունը չի էլ ընկալում։ Անգամ կային այդպիսի քննադատություններ Արման Թաթոյանին ուղղված, որ ինքն իշխանության իրավունքները չի պաշտպանում։ Եթե Քրիստինե Գրիգորյանը չի ունենալու վճռականություն դիրքորոշում հայտնելու, մենք այդ կառույցի գործունակության հետ կապված խնդիր ենք ունենալու։ Եվ նորություն չէ, որ Արման Թաթոյանը բարձր նշաձող է սահմանել։ Արման Թաթոյանը հայտարարությամբ և քննադատությամբ հանդես է եկել անկախ նրանից՝ այդ դիրքորոշումն ընդունելի է իշխանության, թե՝ ընդդիմության համար»,- եզրափակեց Արամ Վարդևանյանը։

Հայաստան Արամ Վարդևանյան

Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում. Ներկայացրեց Ավինյանը
Ավելին
Ավելին