Խաղաղապահների ամբողջ զորակազմը, բացառությամբ ղրղզականի, դուրս կբերվի Ղազախստանից Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռներով՝ օրական մոտ 20 թռիչք։ Այս մասին լրագրողներին հայտնել է խաղաղապահների ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նախատեսվում է օրական 20 չվերթ։ Առաջին հերթին դուրս կբերվի օտարերկրյա զորակազմը, ապա՝ ռուս դեսանտայինները»,-ասաց նա։
Նրա խոսքով՝ Ղրղզստանի զորախումբը մշտական տեղակայման վայրեր կգնա ցամաքային տրանսպորտով։ «Առաջիկա երկու օրերին նախատեսվում է Հայաստանի, Բելառուսի եւ Տաջիկստանի խաղաղապահներով չվերթներ իրականացնել Ալմաթիի եւ Ժետիգենի օդանավակայաններից»,- հայտնել է աղբյուրը։