f

Անկախ

ՀՀԿ. Ալիևը գիտի, թե ինչ նվաստացումների են ենթարկվել ինքը և իր հայրը Քոչարյանի և Սարգսյանի օրոք


Բաքվեցի բռնապետ Ալիեւը գիտի, թե ինչ նվաստացումների են ենթարկվել ինքն ու իր հայրը Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք, գիտի, որ Հայաստանում իշխանության գլուխ կապիտուլյանտի հայտնվելն մեծ հաջողություն է  իր համար։ Այս մասին հունվարի 14-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական ​​կուսակցության ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը։

«Ալիեւը գիտի, որ իրեն տրված ժամանակը սպառվում է, ուստի շտապում է՝ վախենալով, որ իշխանության կգան ազգային ուժեր, եւ Հայաստանը կկարողանա վերականգնել կորուստները»,- հավելեց նա։

Նրա խոսքով` Թուրքիայում եւ Ադրբեջանում տիրող հիստերիան հուշում է, որ հայկական կողմի պարտությունից հետո նրանց տրված ժամանակը մոտենում է ավարտին, եւ սկսվում է նոր փուլ, որի շրջանակներում նրանց դիրքորոշումները պետք է բխեն աշխարհաքաղաքական իրողություններից, այլ ոչ թե.ժ պատերազմի ելքը։ Դրանով է պայմանավորված Հայաստանի հետ պայմանագրեր կնքելու շտապողականությունը՝ արտաքին գործոնների ազդեցությունից խուսափելու համար։ Հայաստանի շուրջ եւ երկրի ներսում ստեղծված ծանր իրավիճակի համատեքստում, Երեւանի համար սուբյեկտիվության կորստից հետո, ըստ Մինասյանի, վտանգավոր է շարունակել բանակցությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ եւ իրադարձությունների սրընթաց զարգացման գնալ։ Հակառակը, Հայաստանին ձեռնտու են դանդաղ գործընթացները։

«Ընդհանուր առմամբ, այն երկրներին, որոնք գտնվում են Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ, դժվար ժամանակներ են սպասվում։ Մոսկվան համախմբում է իր դաշնակիցներին, ինչի դրսեւորում էր ՀԱՊԿ-ի օպերացիան Ղազախստանում։ Արեւմուտքը նույնն է անում։ ՆԱՏՕ-ի համար Թուրքիան շատ կարեւոր է: Մյուս կողմից՝ Ռուսաստանը պատրաստվում է զարգացնել հարաբերությունները Անկարայի հետ՝ դաշինքի միասնությունը պառակտելու համար։ Թուրքական զորքերը վաղուց գտնվում են Ադրբեջանում։ Այսինքն՝ ՆԱՏՕ-ի զորքերը գտնվում են այն տարածքում, որը Ռուսաստանն իր ազդեցության գոտի է համարում: Թուրքիային, որպես ՆԱՏՕ-ի անդամ, դժվար կլինի Ռուսաստանի հետ այնպիսի սերտ համագործակցության մեջ լինել, ինչպիսին հիմա է։ Չնայած նրան, որ Թուրքիային այժմ շատ բան են ներում, նրա համար դժվար կլինի շարունակել «և-և»-ի քաղաքականությունը, այն ստիպված կլինի ընտրել»,- ասել է քաղաքական գործիչը։ Նա քիչ հավանական է համարել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կշարունակեն համագործակցությունը Մոսկվայի եւ Արեւմուտքի միջեւ առկա լարվածության պայմաններում։

Հայաստան Գագիկ Մինասյան

Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Մի օր ադրբեջանցին կմտնի Կիրանց, մարդկանց կմորթի, իշխանությունը կասի՝ Կիրանցում անվտանգ ա. Գառնիկ Դանիելյան
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Ավելին
Ավելին