f

Անկախ

Գազատարին բախված ավտոմեքենայի 76-ամյա վարորդը տեղափոխվել է Այրվածքաբանական կենտրոն, մահացել է ուղևորը


Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցի գազատարին բախված «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 76-ամյա Աղաբեկ Հարությունյանը տեղափովել է Այրվածքաբանական կենտրոն, մահացել է հետևի նստատեղին նստած ուղևորը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

«Հովսեփյան-Արտաշիսյան փողոցների խաչմերուկում, «Opel» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը եղել է Երևանի բնակիչ 76 ամյա Աղաբեկ Հարությունյանը, բախվել է ՎԱԶ 2101 ավտոմեքենային։ Բախումից հետո «Opel»-ը հարվածել է գազատար խողովակին, և հրդեհ է բռնկվել։ «Opel»-ի վարորդը տեղափոխվել է Այրվածքաբանական կենտրոն, իսկ հետևի նստատեղին նստած ուղևորը, որն ամենայն հավանականությամբ կին է եղել, մահացել է»,- նշեց Թադևոսյանը։

Վարդան Թադևոսյանն ասաց, որ դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։

«76-ամյա վարորդը վարորդական իրավունք չի ունեցել։ Հարուցվել է քրեկան գործ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի երկրորդ մասով, և 243 հոդված առաջին մասով»,- ասաց Վարդան Թադևոսյանը։

Վարդան Թադևոսյանը հավելեց, որ ՎԱԶ 2101-ի վարորդը բախման արդյունքում ունի թեթև վնասվածքներ։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 13-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան բախվել էր Արտաշիսյան փողոցի թիվ 44/4 շենքին հարակից գազատար խողովակին, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։

Հայաստան Երևան ՃՏՊ հրդեհ

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին