f

Անկախ

Ինձ համար անհասկանալի է, թե Վազգեն Ռշտունին ինչով է խախտել վարքագծի կանոնը. դատավոր Մխիթար Պապոյան


Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը մտահոգիչ է: Այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Վերաքննիչ քրեական դատարանի  դատավոր Մխիթար Պապոյանը:

«Պարոն Ռշտունուն մեղադրում են թվով տասը դատական գործեր վերամակագրության հանձնելու և արձակուրդ մեկնելու համար: Դատավոր Ռշտունին երկարատև արձակուրդ է մեկնել, մոտ երկու ամսով: Արձակուրդ մեկնելը պայմանավորված է եղել առողջական խնդիրներով, բայց 4-5 օրը մեկ վերադարձել է, քանի որ վարույթում եղել են գործեր, որոնք ավարտական փուլին էին մոտեցել, որպեսզի կարողանար դրանք ավարտել»,-ասաց նա:

Պապյոանի խոսքով, Ռշտունու՝ արձակուրդ մեկնելուց հետո պաշտոնակատար է նշանակվել ինքը. «ԴԵրանից հետո իր օգնականը զեկուցագրով դիմել է ինձ, իմ կողմից քննարկվել է այդ 10 գործերի վերամակագրության հարցը և եսորոշել եմ հանձնել վերամակագրության, այսինքն հետ ուղարկել, համակարգիչը մակագրի մեկ այլ դատավորի:

Եվ այսօր մեղադրում են Վազգեն Ռշտունուն, որ դրանով վարքագծի կանոն է խախտել: Ինձ համար անհասկանալի է, թե ինչով է խախտել»,- ընդգծեց Պապոյանը:

Նա նշեց, որ արդարդատության նախարարության աշխատակիցը ուսումնասիրություն է կատարել «Դատալեքս» տեղեկատվական համակարգի ծրագրի միջոցով, դրա արդյունքում հայտնաբերվել է այս հանգամանքը, որ Ռշտունին գործեր է հանձնել:

«Ես ինքս էլ փորձեցի  այդ ծրագրով փնտրել,  իմ մոտ չստացվեց հայտնաբերել, որովհետև այդ նույն  համակարգում կան այդպիսի պատուհաններ, բայց երբ գործարկում ես, չի գալիս այն պատկերը, որը տեսանելի է եղել ԱՆ համապատասխան աշխատակցին:  Թեև հակված եմ մտածելու, որ այդ տեղեկատվությունը փոխանցվել է իրենց, ենթադրում եմ, նույն մեր համակարգի  պաշտոնատար անձի կամ անձանց կողմից: Այնուամենայնիվ, ինձ համար զարմանալի է Կարեն Անդրեասյանի կողմից հարուցված վարույթը:

Թեև փորձում եմ դեռևս իմ կարծիքին մնալ նրա վերաբերյալ,  բայց եթե տևական ժամանակ այսպես շարունակվի, երևի կփոխվի, քանի որ ես չեմ տեսնում օբյեկտիվություն»,-  ասաց դատավոր Մխիթար Պապոյանը:

Նա միաժամանակ հավելեց, որ Քրեական վերաքննիչ դատարանում կա այդպիսի պրակտիկա. եթե դատավորները տևական ժամանակ բացակայում են աշխատանքից, գործերը վերահանձվում են: Դատավորի գնահատմամբ, դա ավելի արդարացի է, քան հակառակը:

Հայաստան Մխիթար Պապոյան

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին