f

Անկախ

Պատերազմ... Պարույրը՝ Կյանքի լույս


    Սեպտեմբերի 27, 2020թ. 
    Կիրակի: Պատերազմի կիրակի:
    Հայոց օրացույցում նհատակների արյամբ հեղեղված կիրակի, կորուստների ու ցավի կիրակի:
    ...,Պատերազմ էե, - ասաց ու շատերի նման ռազմաճակատ շտապեց Պարույր Գեղամի Հարությունյանը: Ասաց ,Կգամ...ե: Ի՞նչ իմանար որ պատերազմի բոցերը կիսատ են թողնելու իր խոստումնալից կյանքը և հոկտեմբերյան մի օր, սովորական մի օր չի լինելու ու ինքը հավերժ մնալու է 26 տարեկան:
...Ծնվել էր Երևանում 1994թ. հուլիսի 11-ին: Ընտանիքի կրտսեր զավակն էր՝ երկու քույրերի եղբայր: Մասնագիտությամբ թատրոնի դերասան, ռեժիսոր էր, շատերի համար հմուտ խոհարար, գրում էր բանաստեղծություններ, նաև գծանկարներ անում:

Այս բոլոր ասպարեզներում ուներ իր կուռքերը, բայց նրա հիմնական կուռքերը հայ ազգային հերոսներն էին՝ նրանց թվում Մովսես Գորգիսյանն էր ում անվան դպրոցն էլ 2012-ին ավարտել էր նա: Նա հետո եղավ ,Անիի գաղտնիքներըե ֆիլմի ռեժիսորը, հանրայինացրեց պատմական Անիի գաղտնիքները, ինքը պատմության համար մնալով ,գաղտնիքե, դառնալով ընդհատված թռիչք և անկատար երազանք: Շրջապատին հայտնի էր տարբեր անուններով՝ մի տեղ Պույ էր, մի տեղ Պրե, իսկ Պաշ կոչում էին նրան ռազմի դաշտում:

Բանաստեղծություններ գրել սկսել է 2014թ., երբ Երևանի Թատրոնի և կինոյի ինստիտուտի ուսանող էր: Շրջապատի բնորոշմամբ համեստ է եղել բնավորությամբ, բայց գուցե նախախնամությամբ զգացել է որ հավերժը հենց ինքն է լինելու ու 2015թ. հունվարին գրել է.
Հավերժը
Մի ակնթարթ է,
Իսկ նա՝ պոկված մի թերթ, 
Եկավ հավերժությունից, 
Իր գոյնը անսանձ
Դարձրեց հավերժական 
Մի ակնթարթ:
Պարույրը որքան սիրված էր ծնողների, ուսուցիչների, անմոռանալի վշտացած սրտով քույրերի համար, առավել քան սպասված իրականացված երազանք էր որպես քեռի քրոջ տղաների՝ Հովոյի և Մարկի համար, երբ նրանց ու էլի շատերի համար վերածվում էր տարբեր կերպարների:

Այս կերպ ես զգացի, ճանաչեցի, գնահատեցի Պարույրին, իմ Պարույրին, ազգիս Պարույրին, որ թռավ միանալու մեր սուրբ նահատակների երամին ու հավերժանալու: Ապրողներս, քանի դեռ ապրում ենք, պիտի մեր սրտերում տեղավորենք մեր նահատակներին, նաև Պարույրի կերպարը՝ որպես կյանքի լույս: Ինձ հոգեխույզ ճանապրհը օգնեց անցնելու ,Արմավե հրատարակչությունը 2021թ. լույս աշխարհ բերելով Պարույր Հարությունյանի ,Կգամ... Խենք հայրենասերըե ուշագրավ ժողովածուն, որի ավարտին հեղինակը բանաստեղծում է.
...Բայց դերասան եմ,
Թե ինչպես կխաղաղամ, դա կորոշեմ,
Քանի որ ռեժիսոր եմ:
Ի վերջո, այս կյանքը բեմ է,
Անավարտ ներկայացում եմ
Ես ներկայացումը դիտող
Անհանգիստ մի գիժ եմ
Ու չեմ ուզում բուժվել, 
Որ ձեզ նմանվեմ:
Ժպիտ ու սարսուռ խառնած,,Նարեկե-ին ապավինած, բայց լույսը խավարին տված այս ժողովածուն եզրափակում է Պարույր Հարությունյանի խոհերով:

,Լույսն ու ստվերն անհնար է համատեղել նույնիսկ այսօրվա գերհզոր տեխնիկայի միջոցովե: Ես այս մեկը ընտրեցի, իսկ  գիրքը մշտապես թողնում եմ սեղանիս այն հաշվով, որ նրա մեջ եղած խոսուն լուսանկարները և հեղինակի բազմաբովանդակ գծանկարները օգնեն ապրելու Արցախի նախագահի կողմից ,Մարտական ծառայությունե մեդալով հետմահու պարգևատրված Պարույրի և մեր բոլոր սուրբ նահատակների ապրած Հայաստանում: Այն Հայաստանում, որի մայրաքաղաքում պարույրի որմնանկարն է ,Իմ հոգին զույգ հենարան ունի՝ Աստված և հայրենիք...ե խոսք պատգամով:

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ
 

  Վաղարշակ Ղորխմազյան  44-օրյա պատերազմ Հայաստան

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին