ԱՄՆ քաղաքացիների մեծ մասը բացասաբար է գնահատում նախագահ Ջո Բայդենի գործողությունները միջազգային ասպարեզում։ Սպիտակ տանը Բայդենի առաջին տարվա արդյունքների վերաբերյալ հարցում անցկացրել է CBS News հեռուստաալիքը։ Գրում է Gazeta.ru-ն:
Պետության ղեկավարի կողմից Ռուսաստանի հետ կապված խնդիրների լուծման վերաբերյալ վերաբերմունքի մասին հարցին, հարցվածների 55%-ը բացասական է պատասխանել։ Չինաստանի հետ հարաբերությունների կառուցումը քննադատել է հարցվածների 56%-ը։
Լրագրողները նաև տեղեկացել են ամերիկացիների վերաբերմունքին Բայդենի գործողություններին տնտեսության (կորոնավիրուսային համաճարակի սկզբի անկումից հետո) և առողջապահության (COVID-19-ի դեմ պայքարի) նկատմամբ։
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ 46-րդ նախագահի աշխատանքին հավանություն է տվել ամերիկացիների 44%-ը։
Ավելի վաղ Bloomberg գործակալության սյունակագիր Ջոշ Ուինգրովը Բայդենին խոստացել էր «շատ վատ ձմեռ»՝ օմիկրոն շտամի առաջացրած բարձր գնաճի, կորոնավիրուսային վարակի բռնկման և ռուս-ամերիկյան հարաբերություններում լարվածության պատճառով, ինչին հրահրել էր Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։