Հայաստանը Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերում կունենա 6 մասնակից:
ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամ՝ Համապատասխան միավորների շնորհիվ տեղ է հատկացվել դահուկավազորդներ Միքայել Միքայելյանին, Կատյա Գալստյանին, Անգելինա Մուրադյանին և լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանին:
Օլիմպիական արտոնագիր ունի նաև մ Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ գեղասահքի պարային զույգը, որը Էստոնիայում կայացած Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեց 13-րդ հորիզոնականը։