f

Անկախ

Ընդդիմադիր խորհրդարանականները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի հանրությունն օր առաջ տեղեկանա, թե ինչ են բանակցում Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչները. Մելիք-Շահնազարյան


Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Իշխան Սաղաթելյանը հայտարարում է, որ Շուշին ու Հադրութը պիտի վերադարձնենք, ՔՊ-ական ուսապարկ Վաղարշակ Հակոբյանն ասում է, թե նրա այդ հայտարարությունից «դավաճանության հոտ է գալիս» (sic)։

Մեկ էլ ադրբեջանական մամուլում էին ծանր տարել հայ-թուրքական, այսպես կոչված, հաշտեցման գործընթացի դեմ ընդդիմադիր մի շարք գործիչների, բայց հատկապես նույն Ի.Սաղաթելյանի, խորհրդարանում երեկ արված հայտարարությունները։

Կարծում եք զուգադիպությու՞ն է։

Հայ-թուրքական հարաբերությունները, Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումներն ու այդ թեմայով՝ կարծում եմ շատ վաղուց արդեն ձեռքբերված պայմանավորվածությունները մեր երկրի օրակարգի հիմնական ու ամենակարևոր հարցերից են։

Անցած երկու օրերի ընթացքում իշխանական պատգամավորները շատ լավ «ջրեցին» այդ խնդրի բովանդակային քննարկման բոլոր հնարավորությունները։ Հետևելով իրենց առաջնորդի օրինակին՝ իրենք իրենց գժի տեղ դնելով այդ հարցը «սղցրին», գնացին։

Բայց դա անթույլատրելի է։ Ընդդիմադիր խորհրդարանականները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի հանրությունը օր առաջ տեղեկանա, թե ինչ են բանակցում Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչները։

Կարծում եմ՝ հարցուպատասխանը լավ առիթ է թեման նորից քաղաքական օրակարգ վերադարձնելու համար։ Կրկնում եմ՝ սա մեր երկրի առջև ծառացած ամենամեծ մարտահրավերն է այս պահին»։

Հայաստան Հրանտ Մելիք-Շահնազարյան ՖԲ Գրառում

Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Ավելին
Ավելին