f

Անկախ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը գումարի բռնագանձման պահանջով դատական հայց է ներկայացրել ընդդեմ Հրազդանի համայնքապետարանի


«Վեոլիա Ջուր» ընկերությունը գումարի բռնագանձման պահանջով դատական հայց է ներկայացրել ընդդեմ Հրազդանի համայնքապետարանի: Ընկերությունը 9 մլն. դրամ է պահանջում համայնքապետարանից: Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ռոբերտ Դանիելյանը, ով բազմաթիվ լիազորություններ ունի համայնքապետարանում, մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք չեն ընդունում «Վեոլիա Ջուր» ընկերության պահանջը. «Չշահագործվող շատրվանների հետ կապված խնդիր է, իրենց պնդմամբ գիծ ա եղել, որտեղ, որ ջրաչափ չկա: Հաշվարկ են արել, եթե չեմ սխալվում՝ 9 մլն. դրամի պահանջ են ներկայացրել, որը որ մենք չենք ընդունում, եւ գործը այժմ դատարանում է»: Հարցին, թե ինչպե՞ս են որոշել գումարի չափը, Դանիելյանը պատասխանեց. «Իրենք ինչ-որ բանաձեւ ունեն, որը հաստատվել է հանրային ծառայություն կարգավորող հանձնաժողովի կողմից, բայց մենք, միանշանակ, այդ պարտքը չենք ընդունում»: 


Հիշեցնենք, որ 2008թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ որոշվեց Հրազդան քաղաքում կառուցել «Բարության» պուրակ: 6 տարի անց պուրակը կառուցվեց, հսկայական գումար ծախսվեց։ Պուրակի մեջտեղում վեր խոյացավ «Խաչ-մատուռ» հուշարձանը: Սակայն մի քանի տարի հետո պարզվեց, որ «Բարության» պուրակը կառուցվել է անորակ սալիկներով, որոնք դրանից հետո 2 անգամ փոխվել են: Վթարված էր նաեւ շատրվանների հատվածը, որն ամռան ամիսներին չի գործում, սակայն ջրագծերը չեն էլ փոխվել, ուստի Հրազդանի համայնքապետարանում զարմանում են, թե որտեղից է գոյացել ջրի հսկայական վարձը։

 

Վեոլիա ջուր Հրազդան քաղաք դատական հայց Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին