Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, երեկ՝ ապրիլի 5-ին, 17։30-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացած ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Ռոբերտի Շախպազյանն այս պահին տեղափոխվում է Երեւան։
Զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն ծանրության:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: