f

Անկախ

Նիկոլ Փաշինյանի կրածիքով ՀՀ կառավարությունում պաշտոնավարում են 5-20 դոլար կաշառք տալով համալսարան ավարտած իրավաբաններ


2022 թվականի հունվարի 19-ին, ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանի հարցին, խուսափելով հարցին ըստ էության պատասխան տալուց, խոսել է Երևանի պետական համալսարանի ֆակուլտետներից մեկի պատերի տակ ծվարելով 5, 10, 15, 20, երբեմն ավելի շատ դոլարներ կաշառքներ տալու և վերցնելու մասին։ Եթե նման հայտարարություն աներ Երևանի պետական համալսարան ընդունված, սակայն չավարտած, նախկինում դատված մի անհաջողակ կիսագրագետ փողոցային խուժան, ապա կարելի էր ինչ-որ կերպ դա հասկանալ, սակայն երբ դա հայտարարում է մի պաշտոնյա ով պետություն է ղեկավարում և որի անմիջական ենթակայության տակ գործում են իրավապահ մարմինների համակարգեր (ՀՀ ոստիկանություն ու ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը), նշանակումներ է անում այլ իրավապահ մարմիններում, ապա դա այլևս պետական մակարդակով խեղկատակություն հիշեցնող անպատասխանատվություն է։ Այն դեպքում, երբ պատգամավորի հայրը երկար տարիներ ղեկավարում է Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը, դժվար չէ կռահել, թե ուղիղ խոսք և մեղադրանք հնչեցնելու քաջություն չունեցող վարչապետը ԵՊՀ որ ֆակուլտետը նկատի ուներ։ Հատկանշական է սակայն, որ այդ հարցուպատասխանի ընթացքում և դրանից արդեն մեկ օր հետո, որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել Նիկոլ Փաշինյանի անմիջական ենթակա բազմաթիվ պաշտոնյաներ, ովքեր սովորել են Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում։

Մասնավորապես, այդ ֆակուլտետի շրջանավարտներ են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ՀՀ Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։

ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտներ են նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահներ Հերիքնազ Տիգրանյանը, Արման Եղոյանը, Վլադիմիր Վարդանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության բազմաթիվ պատգամավորներ։

Նիկոլ Փաշինյանի անպատասխան մնացած այդ հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ առնվազն նրանք ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետը կարողացել են ավարտել միայն 5, 10, 15, 20, երբեմն ավելի շատ դոլարներ կաշառքներ տալու շնորհիվ։ Մարդը, ով չի կարողացել ավարտել Երևանի պետական համալսարանը, ատելությամբ է լցված կրթության նկատմամբ, մարդ ով չի կարողացել իր կյանքում մի օգուտ տված լինել իր հայրենիքին, ատելությամբ է լցված հայրենիքի նկատմամբ, մարդ ով չի կարողացել ոչինչ արարել, ատելությամբ է լցված բոլորի նկատմամբ։

Դրա համար էլ նա փորձում է քանդել, ավիրել և ոչնչացնել ամեն ինչ, ինչ տեսնում է շուրջբոլորը․ բանակ, կրթություն, տնտեսություն․․․ ամեն ինչ, ընդհուպ մինչև ողջ պետությունը։

Էդգար Ղազարյան ՖԲ Գրառում իրավաբաններ ԵՊՀ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին