f

Անկախ

«Գիտուժ»-ի անդամները Վահրամ Դումանյանին առաջարկել են իրականացնել արտերկրի հայ գիտնականների քարտեզագրում


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր՝ հունվարի 21-ին, ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության անդամներին:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նախարար Վահրամ Դումանյանը, կարևորելով նմանօրինակ ձևաչափով հանդիպումները, նշել է, որ համատեղ ուժերով պետք է իրականացնել գիտության զարգացմանն ուղղված քայլեր: Կյանքի կոչվող ծրագրերի բարեփոխումներից և ծավալի ավելացումից զատ, ըստ նախարարի, այս տարի կիրականացվեն թեմատիկ ֆինանսավորմանն ուղղված նոր ծրագրեր, որոնք կնպաստեն Սփյուռքի գիտական ներուժի ներգրավմանը:

«Մեր նպատակը նույնն է. ցանկացած լավ գաղափար պետք է անընդհատ սնուցել և  անել հնարավորը՝ արտերկրի մեր գիտնական հայրենակիցների շրջանում վստահություն ներշնչելու և նրանց համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար, որպեսզի կարողանան Հայաստանում բնակվող իրենց գործընկերների հետ իրականացնել համատեղ նախագծեր: Գիտության զարգացման համար պատասխանատու պետական կառույցները և «Գիտուժ» նախաձեռնությունն իրենց փորձով, գիտելիքներով, հմտություններով և առկա գործիքակազմով պետք է աջակցեն միմյանց՝ համատեղ ուժերով հասնելու վերոնշյալ նպատակների իրականացմանը՝ երկարաժամկետ կտրվածքով հաջողության գրանցելու նպատակով»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ գիտության զարգացման հարցում առաջնային է արդյունքի չափելիության մեխանիզմների մշակումը:

Նա նաև ընդգծել է, որ պետական բյուջեի հատկացումները պետք է ծառայեցնել հստակ խնդիրների լուծմանը:

Ըստ «Գիտուժ» նախաձեռնության անդամների՝ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ունի գիտության ֆինանսավորմանն ուղղված հետաքրքիր և արդյունավետ ծրագրեր, որոնց առաջխաղացման, ինչպես նաև տեղի ու արտերկրի հայ գիտնականներին դրանց մասին իրազեկելու և նրանց ներգրավելու համար անհրաժեշտ է մարքեթինգային արհեստավարժ ու մրցունակ թիմ:

Նրանք բարձրաձայնել են այս տարի Գիտության կոմիտեի կողմից թեմատիկ ֆինանսավորմանն ուղղված ծրագրերի մասին, որոնք ենթադրում են արտերկրում բնակվող հայ գիտնականի՝ Հայաստանում լաբորատորիա ստեղծելու և գիտական գործունեություն ծավալելու հնարավորություն: Այդ նպատակով նախաձեռնության անդամներն առաջարկել են իրականացնել արտերկրի հայ գիտնականների քարտեզագրում և թիրախավորված նրանց հասանելի դարձնել պետական աջակցությամբ տրամադրվող ծրագրերի և Հայաստանում գործունեություն ծավալելու կամ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորության մասին:

Այդ գործընթացում նախաձեռնության անդամները պատրաստակամություն են հայտնել մասնակցել մարքեթինգային թիմի ձևավորմանն ուղղված աշխատանքներին, թիմի անդամների հետ իրականացնել շարունակական վերապատրաստումներ և ներգրավվել ծրագրերի հաջողության չափելիության և գնահատման ռազմավարության գործընթացներում:

Հանդիպման ավարտին համատեղ քննարկումները շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ի նպաստ Հայաստանում գիտության առաջընթացի և ոլորտում առկա խնդիրների լուծման:

Հայաստան Վահրամ Դումանյան ՀՀ ԿԳՄՍ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին