f

Անկախ

Աշխարհի զուտ ֆինանսառազմական կառավարումը ճգնաժամի մեջ է մտել, և դոլարի մեծ ինֆլացիա է սկսվել, որը ներքին հարց չէ, այլ արտաքին


Դոլարի տերերն իրենց տգիտությամբ, թե ագահությամբ համը հանեցին։ 30 տարի չինացիք սովորում էին ամերիկյան համալսարաններում, ծանոթանում ամենաառաջավորին, փոխանցում այն Չինաստան, իսկ ամենահայրենասերերն էլ վերադառնում էին Չինաստան՝ համալսարաններ ու արտադրություններ։ Նույն էլ, քիչ ուշացումով նաև հնդիկների մոտ էր նկատվում։

Քանի որ չինական աշխատուժն էժան էր, ամերիկյան բազմաթիվ ընկերություններ իրենց արտադրությունները տեղափոխեցին Չինաստան, առանց հաշվի առնելու, որ չինացին ապուշ չէ, մի օր բոլոր տեխնոլոգիաներն իրենով է անելու ու առաջ անցնելու։

Ու հենց դա էլ կատարվեց վերջին 20 տարիներին։ Չինացիք արդեն ունեն սեփական արտադրական հզորությունները, որոնք ամերիկյանից պակաս չեն, չհաշված որ ամերիկյան ներդրումներից ստացված հարկերն ու աշխատուժի մասնագիտական որակավորման բարձրացումն արդեն դոլարի ներդրումներն է սարքել գրեթե անիմաստ։

Ավելին, ամերիկան ինքը զրկվել է որակյալ տեխնոլոգիական արտադրություններից ու աշխատուժի ապաորակավորում է գնացել։

Աշխարհի զուտ ֆինանսառազմական կառավարումը ճգնաժամի մեջ է մտել, և դոլարի մեծ ինֆլացիա է սկսվել, որը ներքին հարց չէ, այլ արտաքին։ Դրսերում դոլարի պահանջարկը քչացել է, հետևաբար գինն է ընկել, որն արդեն հանգեցրել է ներքին ինֆլացիոն ծանր պրոցեսների։ Փողի տպագրությունն արդեն չի աշխատում՝ սպառնում է ինֆլացիոն սպիրալով։ Զարմանալիորեն, /իսկ լուրջ տնտեսագետների համար շատ էլ կանխատեսելի/ ինֆլացիային զուգահեռ ոսկու գինը չի աճում, որը նշան է շատ ավելի խորը ճգնաժամային պրոցեսների։

Ամերիկացիք ինչպես միշտ, լուծումը տեսնում են պատերազմի մեջ, որը հրահրվում է ռուսների դեմ ուկրինայում։ Ավելին, ուրախ կլինեն, եթե ռուսների սահմաններին ցանկացած ագրեսիա սկսվի, ներառյալ թուրքերի կողմից Հայաստանի դեմ էլ։ Որովհետև կապ չունի, թե որտեղ է պատերազմը, միայն թե մեծ, քիչ թե շատ ծավալուն լինի, ռուսներին առնչվի, և ստիպի, որ այլ երկրներում դոլարի պահանջարկն աճի։

Սա իհարկե ամենավատ սցենարն է մեզ համար։ Բայց դե զառամյալ Բայդենից ու ֆինանսառազմական առավել զառամյալ խմբակից այլ բան սպասել չէր կարելի։ Եթե 30 տարի Չինաստանի ռազմատնտեսական աճի դեմ ոչ մի միջոց չկարողացան գտնել, տարվեցին նույնիսկ բիթքոինով, ապա դա նշան է, որ գործ ունենք ծերունական սակավամտությամբ ախտահարված անհեռատես մարդկանց հետ։

Թե ինչ կլինի, դժվար է գուշակել, բայց ես ոչ մի լավ բան չեմ տեսնում։ Մանավանդ նիկոլական, նիկոլի հետույքը մտած միլիցայական, ծռական ու պլինտուսամերձ անհատների Հայաստանի համար

Արա Հարությունյան ՖԲ Գրառում Աշխարհում Հայաստան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին