f

Անկախ

Որտեղի՞ց ՀՌՀ անդամ, միջակ դերասան Արթուր Մանուկյանին 4 մլն ԱՄՆ դոլար գումար. Yerevan.today


Yerevan.today-ը գրում է. «Օրեր առաջ իշխող խմբակցությունը միանձնյա ընտրեց ՀՌՀ անդամներ: Թե ինչքանով էին թեկնածուները համապատասխանով առաջադրված պաշտոններին, ինչքանով են պատկերացնում ոլորտը, որտեղ աշխատելու են, թողնենք մի կողմ: Խորհրդարանում ծավալված հարցուպատասխանից կարելի է դատողություններ անել:

ՀՌՀ անդամների թեկնածության քննարկման ժամանակ, սակայն, հետաքրքիր փաստեր պարզվեցին: Այսպես, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ներկայացրեց փաստեր մասին, որ Արթուր Մանուկյանը կեղծել է կենսագրությունը: Մասնավորապես, նա գործազրկության նպաստ է ստացել այն ժամանակահատվածում, երբ իր իսկ ներկայացմամբ, աշխատել է Ա1+ հեռուստաընկերությունում: Դրանից հետո, իհարկե, ամբողջ ՔՊ-ն ձայն ձայնի տված արդարանում էր, որ ժամանակներն էին այդպիսին, մարդկանց համատարած չէին գրանցում: Իհարկե, չենք լսել, որ նա հրապարակային հայտարարեր դրա մասին։ Բայց, պարզվում է, որ սա միակ կասկածելի դրվագը չէ կապված Մանուկյանի հետ: Նրա ներկայացրած ֆինանսական տվյալներում եւս կասկածելի դրվագներ կան:

Արթուր Մանուկյանը ՔՊ պատգամավոր է դարձել 2019-ի կեսերին եւ աշխատել է մինչեւ վերջին արտահերթ ընտրությունները: Պաշտոնյաների հայտարարագրերի ռեեստրում  ներկայացված են վերջինիս ունեցվածքի մասին տվյալները երկու տարվա համար էլ: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Արթուր Մանուկյանը 2019 թվականին ունեցել է մեկ բնակարան Նոր Նորքում, տարվա սկզբին բանկային հաշվին գումար չի ունեցել, ավարտին եղել է 41 ԱՄՆ դոլար, իսկ կանխիկ միջոցները մնացել են անփոփոխ՝ 28 ԱՄՆ դոլար, մոտ 250 հազար դրամի վարկ է վերցրել բանկերից:

Իսկ ահա 2020 թվականին, պաշտոնյայի կյանքը միանգամից բարելավվում է: Նա ձեռք է բերում միանագամից երկու բնակարան Պտղնի գյուղում, մեկը 4.5, մյուսը՝ 8.5 միլիոն դրամ: Ձեռք է բերում նաեւ մեքենա, որի արժեքի մասին տվյալները բացակայում են: Իսկ ահա բանկային հաշվին տարեսկզբին ունեցել է 3,803,657.00 ԱՄՆ դոլար, որը տարվա վերջին, փաստացի, ամբողջությամբ հանել է՝ թողնելով 76 ԱՄՆ դոլար, կանխիկ գումար չի ունեցել: Նշենք, որ որպես եկամտի աղբյուր նշված է ԱԺ-ն, որից այդ տարում Մանուկյանը ստացել է 8 միլիոն ՀՀ դրամ, կամերային երաժշտության ազգային կենտրոնից՝ 2 միլիոն դրամ, եւ եւս երեք հաստատություն, որոնցից ստացված ընդհանուր գումարը կազմում է 200 հազար դրամ:

Այսինքն, միայն իր աշխատած գումարով՝ ընդհանուր 10 միլիոն դրամով չէր կարողանա գնել 13 միլիոն արժողությամբ երկու ամառանոց, հաշվին էլ 3․8 մլն դոլար կուտակեր: Հարց է առաջանհում՝ որտեղի՞ց այդքան գումար Մանուկյանին եւ ինչպե՞ս է 2020 թվականին նրա բանկային հաշվին ստացվում շուրջ 4 միլիոն ԱՄՆ դոլար, երբ 2019-ի տարեվերջին դա կազմում էր 41 ԱՄՆ դոլար: Իսկ Մանուկյանը բիզնեսներ կամ այլ ձեռնարկատիրական զբաղվածություն կարծես թե չունի, հակառակը, մշտապես շեշտում է, որ ինքը մշակութային գործիչ է, հոգեւոր երգերի կատարող, դերասան, ռեժիսոր: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ վերջին տարիներին հայ մշակութային եւ շոուբիզնեսի դեմքերը արտագաղթում են, քանի որ այստեղ չեն կարողանում գումար վաստակել, իսկ այ Արթուր Մանուկյանը, լինելով ոլորտի ոչ կարկառուններից, դառնում է դոլարային միլիոնատեր:

Եվ, չմոռանանք նաեւ, որ նշված ժամանակահատվածում նա օրենսդիր մարմնի անդամ էր եւ պարտավոր էր ներկայացնել իր ֆինանսական միջոցների լիարժեք տեղեկատվություն:

Հուսանք, տրամաբանված պատասխան կհնչի, հատկապես, եթե նկատի ունենանք, որ այս դեպքում «նախկիններին» նորից մեղադրել չի ստացվելու»։

Արթուր Մանուկյան Կոռուպցիա Հայաստան

Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Ավելին
Ավելին