f

Անկախ

Նախորդ շաբաթվա կարևոր իրադարձությունները. ամփոփենք անցած շաբաթը


Շաբաթը սկսենք վերջին 7 օրվա կարևոր ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփումով: 

-Նախորդ շաբաթվա թերևս ամենաանսպասելի իրադարձությունը տեղի ունեցավ շաբաթվա վերջում: Հունվարի 23-ին՝ կիրակի օրը, պարզ դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Լոնդոնից հրաժարականի դիմում է ներկայացրել: Նախագահի ժամանակավոր պարտականությունները կկատարի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, մինչև խորհրդարանը նոր նախագահ կընտրի: Ավելի մանրամասն՝ այստեղ:

-Նախորդ շաբաթ ՄԻԵԴ-ում ընդդիմադիր Փաշինյանը հաղթեց պետությանը: Հունվարի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռեց, որ խախտվել է Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, հավաքների ազատության իրավունքը և նրա իրավունքները հարգելու պետության պարտականությունը։ Գործը վերաբերում էր 2008 թվականի դեպքերին: Ավելի մանրամասն՝ այստեղ:

-Վահան Քերոբյանը ստացավ նախորդ շաբաթվա կատակասեր տիտղոսը: Էկոնոմիկայի նախարարը հունվարի 19-ին ԱԺ ամբիոնի մոտ հայտարարեց, որ երկնիշ տնտեսական աճ չապահովելու դեպքում հրաժարական տալու մասին իր հայտարարությունը կատակ է եղել: Դրանից հետո էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ ինքն է արգելել Քերոբյանին հրաժարական տալ: Ավելի մանրամասն՝ այստեղ:

-Նախորդ շաբաթ բացի Արմեն Սարգսյանից, հրաժարականի դիմում ներկայացրեց նաև ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը: Ավելի մանրամասն՝ այստեղ:

-Շաբաթվա ընթացքում ՀՀ ԱԳՆ-ն կրկին հայտարարեց, որ Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի: Ավելի մանրամասն՝ այստեղ:

-Խաղաղության դարաշրջանին ընդառաջ՝ նախորդ շաբաթ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Հայաստանին հրավիրեց մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին: ՀՀ ԱԳՆ-ն էլ հաստատեց, որ ստացել է հրավերը և քննարկում են Հայաստանի մասնակցության հարցը: Ավելի մանրամասն՝ այստեղ:

-Նախորդ շաբաթ՝ հունվարի 22-ին, ուժի մեջ մտավ Առողջապահության նախարարի հրամանաը, որով հանրային և ժամանցի վայրեր կարող են այցելել այն քաղաքացիները, որոնք ունեն պատվաստման կամ թեստավորման QR  կոդ: Հենց հունվարի 22-ին ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն 900 հոգանոց իր շքեղ հարսանյաց հանդիսությունն անցկացրեց Փարավոն ռեստորանային համալիրում: Միանշանակ կարող ենք ասել, որ բոլոր հյուրերի QR կոդերը ստուգվել են: Ավելի մանրամասն՝ այստեղ:

-Շաբաթվա կարևոր իրադարձությունների շարքում չենք կարող չնշել այն, որ Տիգրան Արզաքանցյանի կինը` Նատալիա Ռոտենբերգը հունվարի 18-ին ՀՀ քաղաքացիություն ստացավ և օրը պատմական կոչեց Հայաստանի համար։ Ավելի մանրամասն՝ այստեղ:

Հայաստան շաբաթվա ամփոփում խմբագրի ընտրանի

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին