Բրիտանական Express թերթի փոխանցմամբ ՝դեղագործ Հուսեյն Աբդեն խորհուրդ է տվել հրաժարվել աղի ձուկ ուտելուց, քանի որ այն, ըստ նրա, քաղցկեղ է հրահրում։ Գրում է Gazeta.ru-ն։
«Ինչպես հոթ դոգը, վերամշակված միսը և սալյամին, այն դասվում է 1-ին կատեգորիայի քաղցկեղածին նյութերի շարքին»,- լրագրողներին ասել է փորձագետը։
Նա հավելել է, որ նման ուտեստը տարածված է Հարավարևելյան Ասիայի երկրներում, որտեղ այն հաճախ մատուցում են տարբեր ուտեստների կամ բրնձի հետ։ Պահպանման նպատակով ձկան աղը հանգեցնում է կողմնակի արտադրանքների առաջացմանը, որոնք մեծացնում են քաղցկեղի հավանականությունը, ասել է Հուսեյն Աբդեն։
Ցանկացած աղի, թթու և ապխտած մթերք, ըստ մասնագետի, կապված է ստամոքսի և հաստ աղիքի քաղցկեղի առաջացման վտանգի հետ։ Բժիշկը խորհուրդ է տալիս խուսափել նման սննդի հաճախակի օգտագործումից։
Ավելի վաղ ուռուցքաբան Իվան Կարասևը գրել էր, որ կարմիր մսի հաճախակի օգտագործման պատճառով աղիների քաղցկեղից մահացության վտանգը մեծանում է 47%-ով։