f

Անկախ

Արտակ Բրուտյան․ «Խոստացել էին, որ հարցը կլուծվի, ֆեդերացիային բյուջե կտրամադրեն, բայց ապարդյուն»


Միջազգային օլիմպիական կոմիտեն 2021 թվականին Տոկիոյում որոշում կայացրեց մուայթայը (թաիլանդական բռնցքամարտ) օլիմպիական մարզաձև ճանաչելու վերաբերյալ։  Սա ենթադրում է, որ մարզաձևը պետք է ստանա աջակցություն պետության համապատասխան կառույցների կողմից։
Անկախի հետ զրույցում Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանը նշում է, որ առայժմ անարձագանք են մնացել պետական աջակցություն ստանալու վերաբերյալ բոլոր դիմումները։


-Պարոն Բրուտյան, ՄՕԿ-ի կողմից մուայթայն օլիմպիական մարզաձևերի շարքում ընդգրկելու որոշումը մարզաձևի հետագա զարգացման համար լայն նախադրյալներ է ստեղծում։
- Մուայթայը՝ թաիլանդական բռնցքամարտը կամ ազատների մենամարտը, լայն տարածում ունի ողջ աշխարհում՝ թե՛ սիրողական, թե՛ պրոֆեսիոնալ ասպարեզում։  Այնքան մեծ է  մարզաձևի մասսայականությունը և IFMA-ի միջազգային հեղինակությունը,  որ  մուայթայը Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից ճանաչվեց որպես օլիմպիական մարզաձև։  Մեր ֆեդերացիան հանդիսանում է IFMA-ի, այսպես ասած, պաշտոնական ներկայացուցիչը։ 
ՄՕԿ-ի որոշումը ենթադրում է, որ  պետությունը պետք է պետական և ֆինանսական աջակցություն ցուցաբերի մարզաձևի հետագա զարգացման և տարածման համար, հատկապես որ մեր մարզիկները լուրջ նվաճումներ ունեն միջազգային ասպարեզում։  
Մեկ քայլ է մնում, որ մարզաձևն ընդգրկվի օլիմպիական խաղերում։ 
Բազմաթիվ մարզաձևեր կան Հայաստանում, որ այս կարգավիճակն անգամ չունեն, բայց պետական աջակցություն են ստանում, ֆինանսավորվում են։
 -Որպես ֆեդերացիայի նախագահ՝ դիմե՞լ եք համապատասխան մարմիններին՝ աջակցություն ստանալու նպատակով։
-Իհարկե, և ոչ մեկ անգամ։ Հանդիպումներ եմ ունեցել ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի հետ․ առայժմ ոչինչ չեն ձեռնարկում։
2021 թվականին ես բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել նրանց հետ։ Ինձ խոստացել են, որ հարցը կլուծվի՝ ֆեդերացիային բյուջե կտրամադրեն։ Սակայն հարցն անընդհատ  հետաձգվեց և մերժվեց։  
Ցանկանում եմ նշել, որ այս տարիների ընթացքում աշխարհի, Եվրոպայի առաջնությունների թե՛ չեմպիոններ, թե՛ մրցանակակիրներ ենք ունեցել տարբեր տարիքային խմբերում։ Չի եղել գեթ մեկ միջազգային մրցաշար, որ մենք մասնակցենք և մեդալ չնվաճենք։
 2021 թվականի սեպտեմբերին Կազանում տեղի ունեցան առաջին ԱՊՀ խաղերը, որտեղ ընդգրկված էր նաև մուայթայը՝  բռնցքամարտի, ըմբշամարտի, սամբոյի, կարատեի, թենիսի, բասկետբոլի, բադմինթոնի և այլ մարզաձևերի հետ մեկտեղ։  Բոլոր մարզաձևերը խաղերին մասնակցելու համար աջակցություն ստացան  պետությունից,  բացի մեր ֆեդերացիայից։ 1 միլիոն դրամ գումար եմ հայթայթեցի, որ մարզիկները մեկնեն։ 7 հոգուց բաղկացած թիմ էր գնացել․ մեր մարզիկները 2 մեդալ են նվաճեցին։ Այդ ժամանակ մեզ խոստացան, որ արդեն 2022-ին հարցը կլուծվի։

-2022-ն արդեն ընթացքի մեջ է։ Տեղյակ եմ, որ առաջիկայում մարզիկները պատրաստվում են մասնակցելու Ստամբուլում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ 
-Հիմա էլ ասում են, որ 2022-ի մայիսին հարցը կդնեն քննարկման և 2023-ին բյուջե կտրամադրեն։ 2023-ին Եվրոպական խաղերն են անցկացվելու Կրակովում (Լեհաստան)։ Համալսարանական խաղերում էլ է ընդգրկված մուայթայը։ Ուստի 2022-ը շատ որոշիչ է․ մեր երիտասարդները պետք է մրցաշարերի մասնակցեն, որ  կարողանանք հավաքական ձևավորել՝ պատվով ներկայացնելով Հայաստանը։
Նշեմ նաև, որ փետրվարի 13-21-ը Ստամբուլում կայանալու է ավագ պատանիների, երիտասարդների և մեծահասկաների Եվրոպայի առաջնությունը։ Մարզիկներ են հանդես գալու թե՛ Հայաստանից, թե՛ Արցախից։  Մեդալների հավակնորդ մարզիկներ են ընդգրկված հավաքականում։ Կրկին պետք է փորձեմ գումար հայթայթել, ֆինանսավորել։ Բայց չէ՞ որ պետական աջակցություն պետք է լինի, այնինչ պատկան մարմինները երբևէ չեն հետաքրքրվում ո՛չ մեր կատարած աշխատանքով, ո՛չ մարզիկներվ, ո՛չ մարզումային պայմաններով, ոչ էլ առավել ևս խնդիրներով։ 

Հայաստանի մուայթայի ֆեդերացիա Սպորտ Արտակ Բրուտյան հարցազրույց խմբագրի ընտրանի

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին