f

Անկախ

Կազմակերպված իշխանազավթու՞մ, փախո՞ւստ, թե՞ պատահական զուգադիպություններ


2022 թվականի հունվարի 13-ին հանդիպում է տեղի ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և նախագահի հրաժարականի դեպքում նրան այդ պաշտոնում փոխարինելու պատասխանատվություն ունեցող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև։

Հանդիպման հաջորդ օրը Արմեն Սարգսյանը մեկնել է Հայաստանից ու այլևս չի վերադարձել՝ հունվարի 23-ին հայտարարելով իր հրաժարականի մասին։

Այդ ժամանակահատվածում, 2022 թվականի հունվարի 18-ին Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարությունէ տարածել, որ Արմեն Սարգսյանն առողջական խնդիրների պատճոռով մեկնում է կարճատև արձակուրդ (Հանրապետության նախագահի պաշտոնական կայքում դա հավաստող նախագահի ոչ մի կարգադրություն գոյություն չունի), իսկ հունվարի 20-ին, ՀՀ Սահմանադրական դատարանը թիվ ՍԴԱՈ-15 աշխատակարգային որոշմամբ վերանայել է իր երկու օր առաջ՝ 2022 թվականի հունվարի 18-ի ՍԴԱՈ-13 աշխատակարգային որոշումը և Ալեն Սիմոնյանի ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու սահմանադրականության հարցով դատաքննության օրը հունվարի 25-ից տեղափոխելով ապրիլի 5-ը, ընդ որում բանավոր ընթացակարգով՝ բավարարելով պատասխանող կողմի միջնորդությունը։ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահի հրաժարականի մասին հայտարարություն է արել հունվարի 24-ին (մեկ օր առաջ այն օրից, երբ ՍԴ-ում պետք է քննարկվեր իր ընտրվելու սահմանադրականության հարցը), իսկ Հանրապետության նոր նախագահի ընտրությունը բոլոր հնարավոր հաշվարկներով հնարավոր է, որ ավարտված լինի մինչև ապրիլի 5-ը։

Հանրապետության նախագահի կողմից ՀՀ ԱԺ նախագահին ուղղված դիմումի մասին հայտնի է դարձել 2022 թվականի հունվարի 23-ին, կիրակի օրը, երբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ոչ միայն բացակայում էր հանրապետությունից, այլև գտնվում էր արձակուրդում։ Նույն օրը, գիշերը ժամը 23․00-ի սահմաններում ՀՀ Ազգային ժողովից պաշտոնապես հայտնել են, որ Ազգային ժողովում ստացվել է Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումը։ Հետագայում հրապարակված դիմումից պարզ է դարձել, որ դրա վրա դրված է մեկ էլեկտրոնային ստորագրություն (առանց էլեկտրոնային ստորագրության մյուս վավերապայմանների) բացակայում է ամսաթիվը (նշված է միայն 2022 թվականի հունվար, սակայն նշված չէ օրը), հերթական համարը (չնայած նշված է ՀՆ- ․․․․ հերթական համարակալման առաջին տառերը, սակայն բացակայում է թիվը), չկա որևէ նշում ՀՀ նախագահի աշխատակազմից դրա ելքը հաստատելու, ինչպես նաև ՀՀ ԱԺ աշխատակազմում դրա մուտքի հաստատելու (կնիք՝ ամսաթվով և գրանցման հերթական համարով) մասին։ Ստացվում է, որ Հանրապետության նախագահի հրաժարականի մասին շրջանառվող «փաստաթուղթը» չունի դրան ներկայացվող վավերապայմաններ, ունի անհասկանալի ծագում։ Պարզ չէ նաև, թե նախագահի աշխատակազմից կիրակի գիշերը ով է դա առաքել Ազգային ժողով, իսկ Ազգային ժողովի աշխատակիցներից ով է դա ընդունել՝ ժամը 23․00-ի սահմաններում, որի մասին հայտնեն ճամփորդության մեջ գտնվող ԱԺ նախագահին և նրա հանձնարարությամբ մամուլի ծառայության միջոցով տեղեկատվություն հաղորդեն հանրությանը։ Ընդ որում` սա այն դեպքում, երբ ինչպես ՀՀ նախագահի, այնպես էլ Ազգային ժողովի աշխատակազմերում գործում է գործավարության և փաստաթղթաշրջանառության կազմակերպման և կանոնակարգման հստակ կարգ և ավանդույթներ։

2022 թվականի հունվարի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը նախագահի հրաժարականի մասին իմացել է հունվարի 23-ին, կիրակի օրը՝ Արմեն Սարգսյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ՝ հրաժարականի հայտարարության տեքստը տարածելուց երեքուկես ժամ առաջ։

Դեռևս ոչ ոք չի ստացել այն հարցի պատասխանը, թե ինչու է Արմեն Սարգսյանը հրաժարական ներկայացրել արձակուրդի ընթացքում, կիրակի օրը, Հայաստանից բացակայության ժամանակ։ Եթե նա ուներ առողջական խնդիրներ, որի մասին հայտնել է նախագահի աշխատակազմը հունվարի 18-ին, երբ Արմեն Սարգսյանը գտնվում էր Արաբական Միացյալ Էմիրություններում, ապա հնարավոր էր սպասել մինչև նա վերջացներ իր բժշկական անհրաժեշտ հետազոտությունները, ավարտեր արձակուրդը և վերադառնար Հայաստան նոր հայտարարեր հրաժարականի մասին։

Նախագահի հրաժարականի տեքստից պարզ է դառնում, որ նրան «անհանգստացնող» և հրաժարականի պատճառ դարձած հանգամանքը Սահմանադրությամբ նախագահին վերապահված լիազորություններն են, որոնք նույն են մնացել իր պաշտոնը ստանձնելու պահից և դժվար թե փոփոխության ենթարկվեին առաջիկա մի քանի օրը։ Շուրջ չորս տարի այդ լիազորություններով, իր բորոշմամբ ակտիվ աշխատած նախագահը, կարող էր ևս մի քանի օր դիմանալ դրանց պակասին։ Եթե նա կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ (հուսանք, որ գոնե դա ճշմարտություն է), ապա կարող էին պայմանավորվել և վարչապետը տրամադրեր պետական օդանավը (դրա նախադեպերը շատ են) և նա մի քանի ժամ հետո վերադառնար Հայաստան և երկուշաբթի օրը պատշաճ եղանակով ոչ միայն գրավոր տեքստով, այլև անձամբ ներկայանար Ազգային ժողով, ներկայացներ իր հրաժարականը, պատասխաներ պատգամավորների, լրագրողների, ողջ հանրությանը հուզող հարցերին և արժանապատվորեն թողներ այդ պաշտոնը, եթե չէր ցանկանում հետագայում պաշտոնավարել։ Ստացվում է, որ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ընտրված և Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դահլիճում հանդիսավոր կերպով երդում տված և պաշտոնը ստանձնած Հանրապետության նախագահը փախստականի նման, օտար երկրից, գրավոր տեքստով հայտարարում է իր հրաժարականի մասին՝ Ազգային ժողով ուղարկելով կասկածելի տեսքով մի A4 ձևաչափի թուղթ, որին անգամ փաստաթուղթ անվանելը շռայլություն է։

Այս հոդվածով ես, կարծես թե կարողացա կատարել քննիչների աշխատանքի մեծ մասը, հուսամ մնացյալ մասը նրանք կկատարեն բարեխղճորեն և կգտնեն այս գործընթացի բոլոր հանգամանքները։ Միևնույն է դա երբևէ արվելու է, մնում է ակնկալել, որ այդ աշխատանքը չի ուշանա։

Հ․Գ․ Արտերկրում գտնվելու ընթացքում նախագահի հրաժարական ներկայացնելուց հետո, փաստացի անտեր է մնացել Նախագահական իշխանության խորհրդանիշը, որը պահվում է Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում: Այս իրողությունը Հայաստանի Հանրապետության անտեր մնալու ցավալի խորհուրդն է իր մեջ պարունակում։ Հուսանք նախագահի աշխատասենյակը մաքրող հավաքարարները խնամք ու հոգածություն կցուցաբերեն դրա նկատմամբ։

Էդգար Ղազարյան ՖԲ Գրառում Արմեն Սարգսյան նախագահի հրաժարական Հայաստան

Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Տղային կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով մեկ անգամ հարվածելու համար. աբսուրդ է. Մինասյան
Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում (վիդեո)
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
Ավելին
Ավելին