Մեծ Բրիտանիայում մեկ օրում կորոնավիրուսով 96871 մարդ է վարակվել, երկրում COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 16245474-ի։ Գրում է Gazeta.ru-ն։
Այդ մասին վկայում են բրիտանական կառավարության տվյալները։
24 ժամվա ընթացքում երկրում COVID-19-ից մահացել է 338 մարդ, Միացյալ Թագավորությունում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 155 040։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության մոտ 200 ռազմական բժիշկներ կօգնեն Լոնդոնի հիվանդանոցներում կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում։
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՀԿ-ից հայտնել էին, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվի հակառեկորդ է գրանցվել և մեկ շաբաթում վարակման դեպքերի թիվը 21 միլիոնից ավելի է կազմում։